«Էրեբունի» բժշկական կենտրոնի և Առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպած «Գիտելիքների սիներգիան քաղցկեղի դեմ պայքարում» թեմայով միջազգային բազմամասնագիտական ուռուցքաբանական ամենամյա կոնֆերանսն է, որին մասնակցելու համար Երևան են ժամանել ուռուցքաբաններ Ամերիկայի միացյալ նահանգներից, Չինաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Վրաստանից: Այստեղ են նաև Երևանի և մարզերի ուռուցքաբանական ծառայությունների մասնագետները:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու, «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը հերթական անգամ մեկ հարկի տակ է հավաքել օնկոռեպրոդուկտոլոգներին, օնկովիրաբույժներին, մամոլոգներին, գենետիկներին, ռադիոթերապևտներին, կլինիկական ուռուցքաբաններին, բոլոր նրանց ովքեր ամեն օր պայքարում են դեռևս դարի չարիք համարվող հիվանդության դեմ:
Բժշկագիտության զարգացմանը զուգահեռ անընդհատ փոխվում են քաղցկեղի բուժման մոտեցումները և շարունակական կրթությունն ու փորձի փոխանակումը, նման համաժողովներին մասնակցությունը, լավագույն միջոցն է ծանոթանալու ուռուցքաբանության նոր մոտեցումներին։
Այս տարվա կոնֆերանսն իրապես բազմամասնագիտական է, առաջին անգամ օրակարգում նաև բուժքույրական ծրագիր է ներառվել: Ուռուցքով հիվանդների բուժքույրական խնամքի ընդհանուր պատկերը, պալեատիվ խնամք. այս և այլ նմանատիպ թեմաներ են քննարկել մասնագետները Ամերակայի Միացյալ Նահանգներում գործող Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի նախագահ Սալբի Ագարակյանի հետ:
Ավարտելով համաժողովի աշխատանքները հյուրերը կրկին սիրով սպասելու են հաջորդ հավաքին արևաշատ և հյուրընկալ Երևանում:
