Ընդունարանը բաղկացած է երկու մասից՝ պլանային և անհետաձգելի, որտեղ պացիենտներն ընդունվում են պլանային հոսպիտալացման կարգով՝
- ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության ուղեգրով
- զինկոմիսարիատի ուղեգրով
- տեղափոխվում այլ բուժկանխարգելիչ հաստատությունից
- բժշկական ապահովագրական ընկերության ուղեգրով
- անհետաձգելի և շտապ բուժօգնության ցուցաբերման նպատակով
- ընդունարան պացիենտի ինքնուրույն դիմելու դեպքում՝ վիճակի վատթարացմամբ պայմանավորված
Ընդունարանում պլանային կարգով իրականացվում է.
- պացիենտների ընդունում և գրանցում
- բժշկական փաստաթղթերի ձևակերպում
- բուժզննում
- պացիենտների հոսպիտալացման պրոֆիլի որոշում
- պացիենտների սանիտարահիգիենիկ մշակում
- պացիենտների տեղափոխում ստացիոնար բաժանմունքներ
Անհետաձգելի ընդունարանը ցուցաբերում է շտապ և անհետաձգելի բուժօգնություն՝ շուրջօրյա ռեժիմով, ինչպես նաև պացիենտների հոսպիտալացում շտապօգնության ծառայության ուղեգրով:Այստեղ պացիենտներին ցուցաբերվում է առաջին շտապ բուժօգնություն անհետաձգելի բուժօգնության հիվանդասենյակներում, որոնք հագեցած են ժամանակակից սարքավորումներով:15-20 րոպեի ընթացքում իրականացվում է պացիենտի համալիր հետազոտություն: Շտապ բուժօգնության ցուցաբերումից հետո պացիենտները կամ դուրս են գրվում՝ լավացումով, կամ տեղափոխվում են համապատասխան բաժանմունք: Ընդունարանի գործունեության մեջ ընդգրկված է կենտրոնի բարձր որակավորում ունեցող այն մասնագետները, ովքեր կարող են աշխատել արտակարգ պայմաններում և հաղթահարել արտակարգ իրավիճակները: Շուրջօրյա հերթապահ թիմի կազմի մեջ ընդգրկված են թերապևտ, վիրաբույժ, ուրոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, նյարդաբան և այլ նեղ մասնագետներ, ովքեր ի վիճակի են կատարել ցանկացած բժշկական և ախտորոշիչ միջամտություն:
Ընդունարանի հագեցվածությունը թույլ է տալիս իրականացնել ախտորոշման անհրաժեշտ բոլոր փուլերը՝ լաբորատոր հետազոտություններ (արյան կլինիկական՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշմամբ, մեզի ընդհանուր հետազոտություն), էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), ներքին օրգանների և հյուսվածքների ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ), ռենտգեն հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա: