Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայության հեռախոսահամար +374 12 800 800
Ինչ է համակարգչային տոմոգրաֆիան
Համակարգչային տոմոգրաֆիան` ինչպես ընդունված է կոչել KT (ԿԱ ՏԵ) հետազոտությունը, ախտորոշման մեթոդ է, որով հնարավոր է հայտնաբերել մի շարք հիվանդություններ և ախտաբանական վիճակներ: Համակարգչային տոմոգրաֆիայի ընթացքում ստացված ինֆորմացիան, անցնելով հետագա մշակումներ համակարգում, կազմում է օրգան-համակարգերի ամբողջական պատկեր՝ թույլ տալով տարբերակել օրգանների անատոմիական և ֆիզիոլոգիան փոփոխությունները:Այն ռենտգենյան ճառագայթների վրա հիմնված, առանց ցավի, ոչ ինվազիվ հետազոտական մեթոդ է:
Ինչ օրգաններ կարելի է հետազոտել համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով
Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հնարավոր է հետազոտել`
- կրծքավանդակի օրգանները
- որովայնի և հետորովայնամզային տարածքի օրգան- համակարգերը
- փոքր կոնքի օրգանները
- սրտանոթային համակարգը
- քիթ-կոկորդ-ականջ օրգանները
- ոսկրամկանային համակարգը
Համակարգչային տոմոգրաֆիան բավականին արդյունավետ մեթոդ է տարբեր օրգանների՝ նույնիսկ փոքր չափերի բարորակ և չարորակ նորագոյացությունների հայտնաբերման, նրանց բնույթը, տարածվածության աստիճանը որոշելու համար:
Ինչպես պատրաստվել համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությանը
Համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն կատարելու համար չկան հատուկ սահմանափակումներ: Կարևոր չէ նաև անոթի կամ կուշտ լինլը, պետք չէ հետաձգել ամենօրյա դեղերի ընդունումը, եթե այդպիսիք կան: Հիմնականում գլխի, պարանոցի, կրծքավանդակի հետազոտություններից առաջ հատուկ նախապատրաստում չի պահանջվում:
Ինչ է ՀՏ (ԿԱ ՏԵ) անգիոգրաֆիան
Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների հետազոտության համար կարող է նշանակվել ՀՏ անգիոգրաֆիա` համակարգչային տոմոգրաֆիա կոնտրաստ նյութով: Այս պարագայում մինչև հետազոտությունն անհրաժեշտ է որոշակի նախապատրաստություն: Եվ այսպես, եթե պացիենտին ցուցված է համակարգչային տոմոգրաֆիա՝ կոնտրաստային նյութով, ապա նախապես անհրաժեշտ է կատարել արյան կենսաֆիմիական հետազոտություն՝ որոշելու կրեատինինի քանակությունը: Բարձր կրեատինինի դեպքում ՀՏ անգիոգրաֆիան hակացուցված է: '''''Եթե կրատինինը արյան մեջ նորմայի սահմաններում է, ապա ՀՏ անգիոգրաֆիա կատարելուց առաջ պացիենտին կոնտրաստ նյութ է ներարկվում, ինչը հնարավորություն է տալիս ստանալ առավել որակյալ և ցայտուն պատկերներ: Հետազոտությունն իրականացվում է անոթի` սննդի վերջին ընդունումը պետք է լինի հետազոտությունից 2-3 ժամ առաջ: Կոնտրաստ նյութը օրգանզիմից դուրս է գալիս 24 ժամվա ընթացքում:
Համակարգչային տոմոգրաֆիայի հակացուցումները
Համակարգչային տոմոգրաֆիայի իրականացման բացարձակ հակացուցումներ չկան: Հարաբերական հակացուցումները հիմնականում կապված են կոնտրաստ նյութի կիրառման հետ: Դրանք են.
- ալերգիկ հիվանդություններ, հատկապես՝ բրոնխիալ ասթմա
- յոդի լուծույթի նկատմամբ ալերգիա
- երիկամային անբավարարություն
- հղիություն
- վահանաձև գեղձի հիպերթիրեոզ
Ինչ է տեղի ունենում համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության ընթացքում
Հետազոտության ամբողջ ընթացքում հիվանդը գտնվում է պառկած դիրքում: Ըստ հետազոտվող օրգանի համար նախատեսված ծրագրի՝ ընթացքը կարող է տևել 10-ից 30 րոպե:
Հղիություն և համակարգչային տոմոգրաֆիա
Հղիին համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն ցուցվում է ըստ անհրաժեշտության:
Որոնք են «Էրեբունի» ԲԿ-ի համակարգչային տոմոգրաֆիայի ծառայության առավելությունները
«Էրեբունի» ԲԿ-ի համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունը համալրված է SIEMENS Healthineers SOMATOM GO UP համակարգչային 3 տոմոգրաֆներով: Նորագույն ինժեներական լուծումների շնորհիվ 1,5 անգամ կրճատվել է հետազոտության ժամանակահատվածը, 4-ից 6 անգամ նվազեցվել է ճառագայթման չափաբաժինը, կրճատվել է նաև ներարկվող կոնտրաստային նյութի քանակը, միաժամանակ պահպանվել է պատկերի որակը:
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունը տեղակայված է 1-ին հարկում` մուտքից դեպի աջ:
Գնացանկ
1 հատվածի համակարգչային տոմոգրաֆիա (КТ)
40,000
1 հատվածի համակարգչային տոմոգրաֆիա (КТ), անգիոգրաֆիա
70,000
2 հատվածի համակարգչային տոմոգրաֆիա (КТ)
50,000
2 հատվածի համակարգչային տոմոգրաֆիա (КТ), անգիոգրաֆիա
80,000
3 և ավելի հատվածների համակարգչային տոմոգրաֆիա (КТ)
60,000
3 հատվածի համակարգչային տոմոգրաֆիա (КТ), անգիոգրաֆիա
90,000
Քթի հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիա (КТ)
20,000
Ակնակապիճների, ակնագնդերի և հետբուլբար տարածության համակարգչային տոմոգրաֆիա
20,000
Հոդերի համակարգչային տոմոգրաֆիա (КТ) կամ պարզ դեպքեր
30,000
Համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիայի ժամանակ օգտագործված կոնտրաստի արժեքը
30,000
1 հատվածի համակարգչային տոմոգրաֆիա (КТ) առանց ներերակային կոնտրաստավորման սոցշահառուների համավճար
10,000
2 հատվածի համակարգչային տոմոգրաֆիա (КТ) առանց ներերակային կոնտրաստավորման սոցշահառուների համավճար
15,000
3 և ավելի հատվածների համակարգչային տոմոգրաֆիա (КТ) առանց ներերակայաին կոնտրաստավորման սոցշահառուների համավճար
20,000
1 հատվածի համակարգչային տոմոգրաֆիկ (КТ) անգիոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա ներերակային կոնտրաստավորմամբ, ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը, սոցշահառուների համավճար
17,500
2 հատվածի համակարգչային տոմոգրաֆիկ (КТ) անգիոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա ներերակային կոնտրաստավորմամբ, ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը, սոցշահառուների համավճար
22,500
3 հատվածի համակարգչային տոմոգրաֆիկ (КТ) անգիոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա ներերակային կոնտրաստավորմամբ, ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը, սոցշահառուների համավճար
27,500
Ուրոգրաֆիա` 1 հատվածի համակարգչային տոմոգրաֆիա (КТ), ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը
50,000
4 և ավելի հատվածների համակարգչային տոմոգրաֆիա (КТ), անգիոգրաֆիա
110,000
Քունքոսկրերի համակարգչային տոմոգրաֆիա (КТ)
20,000
Խորհուրդներ հետազոտություններից առաջ
Ինչպես պատրաստվել համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությանը
Համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն կատարելու համար չկան հատուկ սահմանափակումներ: Հիմնականում գլխի, պարանոցի, կրծքավանդակի հետազոտություններից առաջ հատուկ նախապատրաստում չի պահանջվում
Կարևոր չէ նաև անոթի կամ կուշտ լինելը, պետք չէ հետաձգել ամենօրյա դեղերի ընդունումը, եթե այդպիսիք կան:
Հետազոտությունը պետական պատվերի կամ ապահովագրությամբ կատարելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել հատուցումը համապատասխան ծառայության հետ, հակառակ դեպքում հետազոտությունը հնարավոր է կատարել միայն վճարովի հիմունքներով:
Ինչպես պատրաստվել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա անգիոգրաֆիայի
Ինչ հակացուցումներ ունի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտության համար հակացուցում կարող են հանդիսանալ հոդերի պրոթեզները կամ այլ օրթոպեդիկ սարքերը, սակայն որպես կանոն դրանք պատրաստված են մագնիսառեզոնանսի հետ համատեղելի մետաղներից, ուստի հիմնականում հետազոտությունն անցնելու համար խոչընդոտ չեն հանդիսանում:
Եթե այնուամենայնիվ Դուք հոդերի պրոթեզներ կամ այլ օրթոպեդիկ սարքեր ունեք տեղադրած, ապա մագնիսառեզոնանսային հետազոտություն անցնելուց առաջ պետք է Մագնիսառեզոնանսային ծառայության աշխատակցին ներկայացնեք`
- քաղվածք հիվանդության պատմագրից (էպիկրիզ)
- իմպլանտացիայից հետո նույն կամ հարակից հատվածի ՄՌՏ հետազոտոթյան պատասխանը
- իմպլանտացիայի վկայագիր
- սարքավորման անձնագիր,արտադրողի ապրանքանիշը և սերիայի անվանումը
- մագնիսառեզոնանսի հետ համատեղելիութան որևէ փաստաթուղթ, եթե պրոթեզավորման վաղեմությունը 20 տարուց ավելի է
Մարդու օրգանիզմում տեղադրված ստենտները, կավա-ֆիլտրերը, անոթային շունտերը հակացուցում չեն հանդիսանում մագնիսառեզոնանսային հետազոտություններ անցնելու համար:
Կարդիոստիմուլյատորների գերակշռող տեսակների դեպքերում չի թույլատրվում իրականացնել մագնիսառեզոնանսային հետազոտություններ: Սակայն գոյություն ունեն կարդիոստիմուլյատորների առանձին մոդելներ, որոնք կարող են անջատվել ՄՌՏ հետազոտության ժամանակ, սակայն այդ հարցերը պետք է քննարկել բացառապես առիթմոլոգի հետ:
Ի տարբերություն շարժական լսողական ապարարտների, ներքին ականջի պրոթեզները հաճախ անհամատեղելի են ՄՌՏ-ի հետ, սարքավորումները կարող են վնասվել, ծնկից վեր հետազոտություն իրականացնել չի կարելի:
Հետվիրահատական կլիպսերը, կարերը, ստերնոտոմիայից հետո մետաղական կարերը համատեղելի են և հակացուցում չեն հանդիսանում մագնիսառեզոնանսային հետազոտություններ անցնելու համար:
Հղիության երկրորդ եռամսյակից ՄՌՏ կարելի է իրականացնել առանց սահմանափակումների
Գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում հետազոտոթյունն իրականցվում է դաշտանային ցիկլի ավարտից հետո ցանկացած օր:
Հետազոտությունից 3-4 ժամ առաջ ոչինչ չուտել:
Բժշկական կենտրոնի աշխատակցին ներկայացնել նախկինում կատարած հետազոտությունների եզրակացությունները` սկավառակները, նկարները, լաբորատոր հետազոտությունների պատասխանները, ինչպես նաև հիվանդության պատմությունները` էպիկրիզները, և այլ բժշկական փաստաթղթեր:
Մինչև հետազոտությունը պետք է անխտիր մաքրել աղիները, ուստի դեղերի ընդունման սխեման պետք է ճշտել բուժող բժշկից:
- հետազոտությունից 6 ժամ առաջ ոչինչ չուտել
- հետազոտությունից 2 ժամ առաջ ոչինչ չխմել
Հետազոտությունը պետական պատվերի կամ ապահովագրությամբ կատարելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել հատուցումը համապատասխան ծառայության հետ, հակառակ դեպքում հետազոտությունը հնարավոր է կատարել միայն վճարովի հիմունքներով: