Ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Տիգրան Կարապետյանի հեռախոսահամար +37493453736
«Էրեբունի» բժշկական բաժանմունքը ժամանակակից, բարձր հագեցվածությամբ ծառայություն է, որտեղ իրականացվում է անհետաձգելի և պլանային հիվանդների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում և բուժում: Այն հանրապետության առաջատարներից է բժշկական ծառայությունների մատուցման, ախտորոշման և բուժման նորարարական մեթոդների ներդրման առումով: Ուրոլոգիական բաժանմունքում մեծ ուշադրություն է դարձվում համակցված բուժմանը, հիվանդների կյանքի որակի լավացմանը: Ուրոլոգիական բաժանմունքում իրականացվում են միզաքարային հիվանդության բոլոր ձևերի (այդ թվում նաև առավել ծանր ձևերի` բարդ մարջանաձև քարերի) ախտորոշում, բուժում և կանխարգելում: Բաժանմունքը հագեցած է միզաքարային հիվանդության ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներով, ինչը գործնականում հնարավորություն է տալիս տարբեր աստիճանի բարդության և տեղակայման միզաքարային հիվանդության ժամանակ կիրառել բուժման ոչ ինվազիվ և նվազագույն ինվազիվ եղանակներ: Ցանկացած տեղակայման կոնկրեմենտների, այդ թվում նաև՝ ռենտգեն նեգատիվ քարերի դեպքում արդյունավետորեն կիրառվում է հեռահար քարափշրում: Միզածորանի կամ երիկամի կոնկրեմենտների որոշ տեղակայումների ժամանակ, հեռահար քարափշրմանը զուգահեռ կամ դրա փոխարեն կիրառվում է ուրեթերոռենոսկոպիան և կոնտակտային քարափշրումը:
Տղամարդկանց միզասեռական և կանանց միզային համակարգերի ցանկացած տեսակի բարորակ և չարորակ նորագոյացությունների ախտորոշում և բուժում: Շագանակագեղձի բարորակ ուռուցքների էնդոսկոպիկ բուժում: Բարձր որակավորված մասնագետների, նորագույն էնդոսկոպների, տեսամոնիտորինգի շնորհիվ` վերոհիշյալ ախտաբանությունների դեպքում բաց վիրահատական միջամտության անհարժեշտությունը շեշտակի նվազել է: Երիկամների նորագոյացությունների դեպքում իրականացվում է արմատական նեֆրէկտոմիա, իսկ համապատասխան ցուցումների դեպքում՝ օրգանպահպան վիրահատություններ (երիկամի ռեզեկցիա՝ լազերի կիրառմամբ):Միզապարկի նորագոյացությունների դեպքում, ըստ ցուցումների, կիրառվում է տրանսուրեթրալ ռեզեկցիա, լազերային աբլացիա, իսկ ինվազիվ ուռուցքների դեպքում՝ միզապարկի արմատական հեռացում, որը հաճախ զուգակցվում է միզապարկի օրթոտոպիկ աղիքային ռեկոնստրուկցիայի հետ:
Տղամարդկանց անպտղության կոնսերվատիվ և վիրահատական բուժում, այդ թվում՝ սերմնալարի վարիկոզ լայնացման դեպքում անտեգրադ սկլերոթերապիայի կիրառում: Բաժանմունքն ամենօրյա հսկայածավալ աշխատանք է իրականացնում` ամբուլատոր բուժօգնություն ցուցաբերելով ուրոլոգիական հիվանդներին (միզային համակարգի վարակիչ հիվանդություններ, էրեկտիլ դիսֆունկցիա, էյակուլյացիայի խանգարումներ և այլն):
Գնացանկ
Ուրոֆլոումետրիա, մնացորդային մեզի որոշում (ՈՒՁՀ)
15,000
Ուրոֆլոումետրիա և էլեկտրոմիոգրաֆիա
20,000
Կոմպլեքս ուրոդինամիկ հետազոտություն
40,000
Մեզի էքսպրես հետազոտություն
3,000
Պրոստատ սպեցիֆիկ անտիգեն
6,800
Սպերմայի ընդհանուր հետազոտություն` որակական
5,000
Շագանակագեղձի հյութի քննություն
2,000
Սպերմայի համատեղելիության տեստ
2,000
Միզասեռական օրգանների` երիկամների, միզուղիների, միզապարկի, շագանակագեղձի սոնոգրաֆիա
10,000
Միզասեռական օրգանների և փոշտի օրգանների սոնոգրաֆիա
20,000
Փոշտի օրգանների սոնոգրաֆիա և սերմնալարի երակների դոպլեր հետազոտություն
15,000