«Էրեբունի» բժշկական կենտրոն

Բարի գալուստ

Բարի գալուստ

«Էրեբունի» բժշկական կենտրոնը հանրապետության խոշորագույն բժշկական հաստատությունն է, որտեղ բնակչությանը ցուցաբերվում է համաշխարհային չափանիշներին համապատասխան բազմապրոֆիլ և բարձր որակավորված բժշկական օգնություն:


Մասնագետների գիտական, կլինիկական և կրթական գործունեության, առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, «Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս» առաջատար ընկերությունների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների մշտական ներդրման շնորհիվ «Էրեբունի» բժշկական կենտրոնը լայն ճանաչում է ձեռք բերել ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:


Կենտրոնի մասնագետների վերապատրաստումը, մասնագիտացումն ու մշտական ուսուցումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում, ինչպես նաև նրանց մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, հնարավորություն են տալիս բժշկության նորագույն ձեռքբերումները մշտապես ներդնել կենտրոնի պրակտիկ գործունեության մեջ:


Կենտրոնում պացիենտների համար ստեղծված է հնարավորություն՝ ստանալու ախտորոշման և բուժման վերաբերյալ խորհրդատվություն, որպես երկրորդ կարծիք, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ և այլ երկրների առաջատար մասնագետների կողմից:


Էրեբունի բժշկական կենտրոնը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայկական բժշկական ինստիտուտի հիմնական կլինիկական բազաներից է, որտեղ ուսանողները կրթվում են՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի կոչում, ինչպես նաև մասնագիտանում կլինիկական օրդինատուրայում: Կենտրոնը նաև հետդիպլոմային և շարունակական բժշկական կրթության համար կլինիկական բազա է: Այստեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու լայն հնարավորություններ են ստեղծված, այդ թվում՝ դոկտորանտուրայում և ասպիրանտուրայում:


«Էրեբունի» բժշկական կենտրոնը, մեծ ուշադրություն դարձնելով միջին բուժանձնակազմի միջազգային կրթական չափանիշներին և ծրագրերին համապատասխան պատրաստվածությանը, հիմնական կլինիկական բազա է նաև «Էրեբունի» բժշկական քոլեջի համար:


Յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում. սա՛ է որակյալ բժշկական օգնության գրավականը: Այսպիսին է «Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատանքի սկզբունքն ու կարգախոսը:


Կենտրոնի ադմինիստրացիան և աշխատակազմը ջանք չեն խնայում պացիենտների բարձր որակավորված, արդյունավետ և անվտանգ բուժումն ապահովելու համար:


Մաղթում եմ առողջություն:


Հարգանքով՝
Հարություն Քուշկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր