Loading

Բժիշկներին օգնության են գալիս համաշխարհային նորագույն բժշկական տեխնոլոգիաները

30.11.2017

Բժիշկներին օգնության են գալիս համաշխարհային նորագույն բժշկական տեխնոլոգիաները
Բժիշկներին օգնության են գալիս համաշխարհային նորագույն բժշկական տեխնոլոգիաները

2017 թ. Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ պրես-կոնֆերանս Էրեբունի ԲԿ-ի սրտաբանական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Համլետ Հայրապետյանի և Էրեբունի ԲԿ-ի առիթմոլոգիական ծառայության ղեկավար բ.գ.թ. Միհրան Մարտիրոսյանի մասնակցությամբ:

Բժիշկ Մ. Մարտիրոսյանը նշեց, որ վերջին տասնամյակում առիթմոլոգիան լայն տարածում է ստանում: Գոյություն ունեն այնպիսի առիթմիաների տեսակներ, որոնք ոչ միայն վատացնում են պացիենտների կյանքի որակը , այլ որոշ դեպքերում կարող են սպառնալ նրանց կյանքին: Սկսեցին հայտնաբերվել նոր տեսակի առիթմիաներ, որոնք պահանջում են ախտորոշում , հատուկ մոտեցում և բուժում:

Մինչև վերջին ժամանակները Էրեբունի ԲԿ- ում գոյություն ունեցող տարբեր տեսակի առիթմիաների ախտորոշման, դեղորայքային և վիրահատական եղանակով բուժման մեթոդները համարվում էին արդյունավետ, սակայն պահանջում էին համալիր երկարատև և տանկարժեք բուժում: 3 D նավիգացիոն համակարգի օգնությամբ հնարավորություն է ընձեռնվում որոշ տեսակի բարդ առիթմիաների ավելի ճշգրիտ ախտորոշում և քարտեզագրում , ինչն ապահովում է բուժման մաքսիմալ արդյունավետություն , կրճատում է վիրահատական միջամտության ժամանակը և հետվիրահատական բուժման արժեքը:

Տարիներ շարունակ բժիշկ Միհրան Մարտիրոսյանը համագործակցում է «ԷՐԱԶՄՈՒՍ» կլինիկայի հետ , անցկացրել է բազմաթիվ վիրահատություններ` օգտագործելով 3D նավիգացիոն համակարգը: Հատուկ կաթետերի օգնությամբ հնարավոր է դառնում “ ներթափանցել” հավանդի սիրտը, հաշվարկ կատարել, որոշել առիթմիաաների ծագման ճշգրիտ տեղը, և կետային այրվածքով ավարտել վիրահատությունը: Այդ ամբողջ ընթացքում հատուկ համակարգչի էկրանին երևում է անցկացվող վիրահատության եռաչափ պատկերը:

Էրեբունի ԲԿ-ի առիթմոլոգիական ծառայության ղեկավար բ.գ.թ. Միհրան Մարտիրոսյանը ներկայացրեց սլայդ-շոու, որի օգնությամբ լսարանը կարողացավ ծանոթանալ տեսանյութին, որտեղ ներկայացված էր 3 D նավիգացիոն համակարգը և նրա նպատակը:

Ինչպես իր ելույթում նշեց պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը, Էրեբունի ԲԿ-ի սրտաբանական կենտրոնը մոտակա ժամանակում կունենա նոր առրթմոլոգիական սարքավորում` 3 D Carto նավիգացիոն համակարգ , որը կտա հնարավորություն ընդլայնել սրտի վրա կատարվող վիրահատությունների ցուցակը , կատարել ավելի բարդ միջամտություններ և նվազեցնել ուղեկցող ռիսկերը:

Ձեռք բերելով 3D նավիգացիոն համակարգը Էրեբունի ԲԿ-ի սրտաբանական կենտրոնում հնարավոր կդառնա բարձր տեխնոլոգիական և բարձր արդյունավետությամբ վիրահատությունների անցկացումը այն տեսակի առիթմիաների դեպքում, ինչպիսիք են նախասրտերի ֆիբրիլյացիան, բարդ փորոքային առիթմիաներ և այլն, համապատասխանաբար ,թույլ կտա երկարացնել հիվանդի կյանքը և բարձրացնել կյանքի որակը:

«Պետք է նշեմ , որ այսպիսի վիրահատություններ` վերը նշված համակարգի կիրառմամբ, նախկինում չեն անցկացվել ոչ միայն մեր կենտրոնում, այլ Հայաստանի որևէ այլ կենտրոնում» - իր ամփոփիչ խոսքում նշեց պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը:

Համաշխարհային բժշկության նորագույն ձեռքբերումների նպատակաուղղված ներդրումը Էրեբունի ԲԿ - ի կլինիկական պրակտիկայում ապահովում է բարձր տեխնոլոգիական միջամտությունների անցկացում , որոնք չեն զիջում արտասահմանյան կլինիկաներին` իրենց անցկացման բարձր արդյունավետությամբ և կատարման վարպետությամբ, ինչը թույլ Է տալիս հիվանդներին ավելի մատչելի գներով ստանալ մասնագիտացված բուժօգնություն իրենց հայրենիքում , այլ ոչ թե արտասահմանում:

+374 10 47 11 00
QR
Price list QR