Loading

Եղիա Կարապետյանը կրկին Հայաստանում է

30.03.2021

Եղիա Կարապետյանը կրկին Հայաստանում է

Ֆրանսիահայ հայտնի քիթ-կոկորդ-ականջաբան Եղիա Կարապետյանը հայաստանցի գործընկերների հետ «էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ներում հինգ օրվա ընթացքում տասներկու վիրահատություն է կատարել: Պատերազմի ընթացքում զինվորների մի հսկա հատված տարբեր զինատեսակների պայթյուններից ականջի թմբկաթաղանթի վնասվածքներ է ստացել, ինչը լսողության մասնակի կամ ամբողջական կորուստ է առաջացրել: «էրեբունի» ԲԿ-ում կատարվող այս վիրահատությունների ընթացքում մասնագետները փոխպատվաստման միջոցով վերականգնում է թմբկաթաղանթը: Փարիզի Նեկեր կլինիկայի պրոֆեսոր Եղիա Կարապետյանի համար«էրեբունի» ԲԿ-ը հարազատ վայր է, այստեղ, նաև նրա ջանքերով շուրջ երեսուն տարի առաջ բացվել է քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքը: Ամեն ինչ սկսվել է 1991 թվականին, երբ ֆրանսիահայ բժիշկ Եղիա Կարապետյանն առաջին անգամ հայրենիք է եկել: Երկրաշարժից հետո Հայաստանում բժշկական օգնության լուրջ կարիք կար: Շառլ Ազնաուրի հիմնադրամի ջանքերով Ֆրանսիայից Հայաստան ոչ միայն բժշկական սարքավորումներ էին ուղարկվում, այլև մեծ թվով ֆրանսիահայ բժիշկներ ձեռք էին մեկնում իրենց գործընկերներին՝ մասնագիտական հմտություններով: Առաջիններից Երևան հասան ֆրանսիահայ բժիշկների ասոցիացիայի` UMAF-ի հիմնադիրԳևորգ Աբգարյանը և Եղիա-Նոել Կարապետյանը: Այդ ժամանավանից էլ սկսվեց նրանց բարեկամությունը Հարություն Քուշկյանի հետ: Նոր նախագծերի և աշխատանքերի հիմք դրվեցին, առողջապահական համակարգում իրականացվեցին բազմաթիվ հավակնոտ ծրագրեր: Դրանից մեկը հենց «էրեբունի»բժշկական կենտրոնում նոր՝ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի հիմնումն էր: Նորաստեղծ բաժանմունքը համալրվեց բժշկական անհրաժեշտ սարքավորումներով, կատարվեցին առաջին վիրահատությունները: Բաժանմունքը ստեղծվեց Հայաստանի համար դժվարին տարիներին՝ ուղենիշ դառնալով հետագայում բացվող շատ բաժանմունքների համար: Պատերազմից հետո բժիշկը Հայաստան չգալ չէր կարող՝ հասկանում էր՝ իրեն վիրավոր զինվորներն են սպասում: Բաժանմունքում պատերազմի օրերից մինչ այսօր մի քանի տասնյակ նման վիրահատություն է կատարվել: Մեր բժիշկների համար վիրասրահում ֆրանսիահայ գործընկերոջ ներկայությունը միշտ կարևոր է: Վիրահատություններից բացի աշխարահռչակ բժիշկն ամեն անգամ հայաստանցի գործըներներին բժշկագիտության վերջին նորություններն է բերում: Բացի այդ, ամենամյա համագումարների ընթացքում Եղիա Կարապետյանը հայ մասնագետներին է ներկայացնում այս ոլորտի նորագույն մոտեցումները՝ օգնելով նրանց համընթաց քայլել լավագույն կլինիկաների բժիշկների հետ:

+374 10 47 11 00
QR
Price list QR