Loading

Պտղի հետազոտությունը՝ աշխարհում կիրառվող ամենալավ սարքով

26.10.2018

Պտղի հետազոտությունը՝ աշխարհում կիրառվող ամենալավ սարքով
Պտղի հետազոտությունը՝ աշխարհում կիրառվող ամենալավ սարքով

Հայաստանում է General Electric աշխարահռչակ ընկերության ԱՊՀ երկրների ներկայացուցիչ Ալեքսեյ Կիսիլյովը: Նա Էրեբունի ԲԿ-ում է General Electric-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Արմեդտեխնիկա կազմակերպության հրավերով: Վերջրս բուժկենտրոնի ծննդատանը տեղադրվել է վերջին սերնդի Gereral Elecric Voluson E10 ուլտարձայնային սարքավորումը, որը բացառիկ է ոչ միայն հանրապետությունում, այլեւ տարածաշրջանում: Ալեքսեյ Կիսիլյովը սարքի բոլոր հնարավորությունները ներկայացրել է Էրեբունի ԲԿ մասնագետներին:

GENERAL ELECTRIC VOLUSON E10 ուլտրաձայնային սարքավորումը լավագույնն է ամբողջ աշխարհում և դեռևս նորություն է նույնիսկ զարգացած երկրների առաջատար կլինիկաների համար:Այն նախորդներից անհամեմատ հզոր է, գերարագ, ունի բազմաթիվ նոր ֆունկցիաներ: GENERAL ELECTRIC VOLUSON E10 սարքով պտղի հետազոտությունը որակական բացարձակ ճշգրիտ պատկեր է հաղորդում՝ տալով ոչ միայն 3, այլև 4D ծավալ, ունի նաև HD live ծրագիր, ինչը հնարավորություն է տալիս պտղի ներքին օրգանները տեսնել վաղ շրջանում՝ հայտնաբերելով արատները, եթե այդպիսիք կան: Սարքն առանձնանում է նյարդասոնոգրաֆիայի եւ կարդիոգրաֆիայի աննախադեպ հնարավորություններով: Այն հաջողությամբ կիրառվում է նաև գինեկոլոգիական հետազոտությունների համար: GENERAL ELECTRIC VOLUSON E10 EXPERT դասի է:

+374 10 47 11 00
QR
Price list QR