Loading

“Բաց դռների օր“ Առիթմիոլոգիայի բաժանմունքում

11.08.2016

“Բաց դռների օր“ Առիթմիոլոգիայի բաժանմունքում
“Բաց դռների օր“ Առիթմիոլոգիայի բաժանմունքում

Էրեբունի ԲԿ-ի Առիթմոլոգիայի բաժանմունքում “Բաց դռների օր“ շրջանակներում անցկացվեց ակցիա: Միջոցառումը հնարավորություն է տալիս բնակչությանը ստանալ անվճար մասնագիտական խորհրդատվություն և անցնել սրտաբանական հետազոտություններ, քանի որ ժամանակին կատարված ճշգրիտ ախտորոշումը ամենակարևորն է:

Էրեբունի ԲԿ-ի Առիթմոլոգիայի բաժանմունքը զբաղվում է սրտի ռիթմի խանգարման ախտորոշմամբ և բուժմամբ: Ամեն տարի այսպիսի հիվնդություններով տառապող հիվանդների աճ է գրանցվում, հատկապես երիտասարդների շրջանում: Սրտանոթային հիվանդությունները հակված են աճելու, այդ պատճառով շատ կարևոր է անցկացնել բնակչության սկրինինգ՝ հիվանդների սրտի ռիթմի խանգարումները հայտնբերելու նպատակով, առավել ևս, որ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով հիվանդները ոչ միշտ են ժամանակին դիմում բժիշկի:

Առիթմիոլոգիայի բաժանմունք Առիթմիոլոգիայի բաժանմունք

“Բաց դռների օրվա” շրջանակներում անցկացվող ակցիան հնարավորություն է տալիս մարդկանց անցնել որոշակի կլինիկական հետազոտություններ և առիթմոլոգի անվճար խորհրդատվություն: Այնուհետև, անհրաժեշտության դեպքում, ստանալ համապատասխան բուժում: Կատարվում է ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ վիրաբուժական բուժում՝ ինվազիվ պրոցեդուրա (սրտի ռիթմը կանոնավորող սարքի իմպլանտացիա և էլեկտրոֆիզիոլոգիական պրոցեդուրաներ): Նախասրտի ֆիբրիլյացիայով հիվանդների թիվը տարեց տարի ավելանում է, դրանով իսկ այդ հիվանդությունը առողջապահության համակարգի համար դառնում է լուրջ խնդիր: Այսօր, դասական կոնսերվատիվ դեղորայքային բուժման հետ համատեղ լայն կիրառություն է ստացել նախասրտի ֆիբրիլյացիայի բուժման ինվազիվ մեթոդը՝ կաթետերային աբլացիան:

Առիթմիոլոգիայի բաժանմունք

Էրեբունի ԲԿ-ի առաջատար սրտաբան-առիթմոլոգները Սրտաբանական բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Համլետ Հայրապետյանի ղեկավարությամբ անցկացրեցին խորհրդատվություններ և հիվանդների սրտաբանական հետազոտություն:

Ակցիայի շրջանակներում մոտ 50 հիվանդ հնարավորություն ստացան դիմել և ստանալ որակյալ օգնություն, շատերը ուղղորդվեցին հիվնդանոց հետագա բուժում ստանալու նպատակով:

Առիթմիոլոգիայի բաժանմունք Առիթմիոլոգիայի բաժանմունք

Էրեբունի ԲԿ-ի Առիթմոլոգիայի բաժանմունքի ինվազիվ առիթմոլոգ Միհրան Մարտիրոսյանը նշեց, որ “այսպիսի ակցիաները շատ կարևոր են հիվանդությունները վաղ շրջանում հայտնաբերելու և հետևաբար դրանց ժամանակին և արդյունավետ բուժումը կազմակերպելու տեսանկյունից”: “ Հարկ է նշել, որ այս ակցիան , ինչպես և սեպտեմբերի 29-ին Սրտի օրվան նվիրված ամենամյա անցկացվող ակցիան , պետք է դառնա բարի ավանդույթ և ներգրավի բնակչության ավելի լայն շրջանակներ, կնպաստի սրտանոթային հիվանդությունների վաղ ախտորոշմանը , որն էլ մարդկանց հնարավորություն կտա բարելավել կյանքի որակը:.

Առիթմիոլոգիայի բաժանմունք Առիթմիոլոգիայի բաժանմունք

+374 10 47 11 00
QR
Price list QR