Բոլորովին վերջերս մեր կայքում erebunimed.com լուսաբանվեց կաթված ստացած հղի կնոջը փրկելու ունիկալ վիրահատություն: Կնոջ և երեխայի կյանքը պահպանվեց Էրեբունի ԲԿ-ի նյարդավիրաբույժների և գինեկոլոգների անձնվեր և պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի շնորհիվ:
/erebunimed.com/arm/news.more/184
/erebunimed.com/arm/news.more/167
Նյարդավիրաբույժները և գինեկոլոգները կրկին ձեռք ձեռքի տված օգնեցին հղի կնոջը վերգտնել հեգեկան հանգստությունը` վստահեցնելով, որ նրան և երեխային այլևս վտանգ չի սպառնում:
02.10.17թ. հղի Գ.Լ-ն , ծնված 1986 թ . ընդունվեց Էրեբունի ԲԿ-ի ԲՌՀԲ `բարձր ռիսկի հղիների բաժանմունք մեջքի ցավի, դժվարությամբ քայլելու և աջ ստորին վերջույթի թմրածության գանգատներով և կոնքի օրգանների ֆունկցիայի խախտմամբ:
Բոլոր անհրաժեշտ կլինիկական և լաբորատոր հետազոտություններ անցկացնելուց հետո , գումարվեց կոնսիլիում Ծննդօգնության գծով փոխտնօրեն , բ.գ.թ. Անդրանիկ Պողոսյանի, նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար պրոֆ. Մամիկոն Եղունյանի մասնակցությամբ: Ախտորոշվեց 29 շաբաթական հղիություն : L5-S1 ողնաշարի սկավառակի ճողվածք: Ողնուղեղի խողովակի նեղացում` ստենոզ: Որոշում կայացվեց վիրահատություն անցկացնելու անհրաժեշտության մասին:
10.10.2017թ. հղին տեղափոխվեց նյարդավիրաբուժության բաժանմունք , որտեղ գինեկոլոգ Անահիտ Անանյանի և նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Մամիկոն Եղունյանի դինամիկ հսկողության տակ կատարվեց վիրահատությունը` միջողային L5-S1 սկավառակի ճողվածքի սեկվեստրի միկրովիրաբուժական հեռացում, “ձիու պոչի” դեկոմպրեսիա:
13.10.17թ. հղի Գ.Լ.-ն կրկին տեղափոխվեց Բարձր ռիսկի հղիների բաժանմունք, որտեղ անցավ վերականգնողական կուրս:
Հետվիրահատական շրջանը անցավ հարթ, և 17.10.17թ. պացիենտը դուրս գրվեց հիվանդանոցից պահպանված հղիությամբ և դրական դինամիկայով: Հայաստանում, այսինքն` Էրեբունի ԲԿ-ում , նման բարդ վիրահատություն կատարվեց առաջին անգամ, որը ԲԿ-ի բժիշկների բարձր մակարդակի և պրոֆեսիոնալիզմի ակնհայտ օրինակ է :