Արա Վարդանյանը հայրենադարձության ճանապարհը բռնած առաջին բժիշկներից է: Երկար տարիներ աշխատել է Մոսկվայում, սակայն որոշել, որ ժամանակն է սեփական երկրում գիտելիքներն ու փորձը ներդնել: Հայտնի վիրաբույժն այժմ ղեկավարում է «Էրեբունի» ԲԿ-ի ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքը, իսկ ընտանիքը՝ հարմարվում երեւանյան կյանքին: Բուժկենտրոնում Արա Վանդանյանը հնարավորություն է ստացել բոլորովին այլ մակարդակի հասցնել լապարոսկոպիկ վիրահատությունները:
Հիվանդն անզգայացված է, վիրաբույժը ձեռքն է վերցնում աշխարհի լավագույն հիվանդանոցներում կիրառվող ժամանակակից լապարոսկոպը: Վիրահատությունը, որը Հայաստանում մինչեւ հիմա արվել է բաց եղանակով, Արա Վարդանյանը կատարում է ընդամենը մի փոքր կտրվածքով: 15 տարի Մոսկվայի լավագույն կլինիկաներում աշխատելուց հետո բժիշկը հայրենիք է վերադարձել: Հայրենադարձության ճամփան սկսել էր «Էրեբունի» ԲԿ նամակ ուղարկելով. պատասխանը չէր ուշացել: Զանգել էին ու փոխանցել. հիվանդանոցի ղեկավարությունն իր հետ խոսելու ցանկություն ունի: Արա Վարդանյանը լույսը բացվելուն չէր սպասել. հենց նույն գիշեր էր ինքնաթիռի տոմսը գնել:
-Ես շատ տրամադրված էի: Ծնողներս, քույրս բժիշկներ են ու «Էրեբունի» բժշկական կենտրոնը բոլորս լավ գիտեինք: Բազմապրոֆիլ հիվանդանոց է, մեծ հզորությամբ, որտեղ, ես, իսկապես կարող եմ օգտագործել իմ հնարավորությունները,-ասում է վիրաբույժը:
Հայրենք վերադառնալու՝ տարիների ցանկությունը իրականություն դարձավ միանգամից ու Էրեբունի բժշկական կենտրոն մտավ արդեն որպես Ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ: Այժմ հարազատ է դարձել ամեն ինչ: Իր գործընկեր բժիշկների պրոֆեսիոնալիզմով ամեն օր է հիանում: Կատակում է՝ Մոսկվայի համեմատ միայն մեկ տարբերություն կա. այստեղ բույժույրերը վիրահատարանում բժշկին դժկամությամբ չեն օգնում: Ցանկությունը մեկն է. այս հիվանդանոցում մեկ այլ մակարդակի հասցնել լապարոսկոպիկ վիրաբուժությունը: Դրա համար արդեն բոլոր պայմանները ստեղծված են՝ սկսած ժամանակակից սարքավորումներից մինչեւ վիրահատարանի պայմաններ:
-Բժիշկները բոլորը հակված են զարգացնել իրենց գիտելիքները, հատկապես մեր երիտասարդ բժիշկնեը շատ մեծ պոտենցիալ ունեն: Կես տարվա մեջ լապարասկոպիկ ու տրացիցիոն վիրաբուժության մեջ մենք կհասնենք բարձր մակարդակի: Ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք որակյալ ու ժամանակակից բուժօնություն՝ ութսուն տոկոսի հասցնելով լապարոսկոպիկ վիրահատությունները: Երեք-չորս ամսում մեր բաժանմուքնում կձգտենք կհասնել այդ թվերին՝ ավելի հեշտ, մատչելի ու ժամանակակաից մեթոդներով բուժօգնություն ցուցաբերելով մեր ազգաբնակչությանը ,-ասում է ընդհանոււր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչը:
Հիմա, հետ հայացք գցելով, խոստովանում է՝ Մոսկվայում աշխատելուց հետո միակ վայրը, որտեղ կարող էր եւ պետք է աշխատեր՝ հենց այս հիվանդանոցն է:
-Ինձ այլ առաջարկներ եւս եղան, սակայն ես որոշեցի ընտրել Էրեբունին: Հիվանդանոցի ղեկավարությունը՝ պարոն Քուշկյանն ու Մանուկյանն ինձ հավատացին: Ես որոշեցի, որ կաշխատեմ միայն իրենց ղեկավարությամբ,-ասում է հայտնի վիրաբույժը:
Լապարոսկոպիկ եղանակով կատարվող վիրահատությունների թիվը բժիշկը նախատեսում է օր օրի ավելացնել: Այստեղ նրա գլխավորությամբ կկատարվեն բոլոր այն վիահատությունները, որոնց դեպքում աշխարհն արդեն հրաժարվել է որովայնը բացելու ճանապարհից, սակայն մեր երկրում դեռեւս ընդունված չեն: Ընդամենը 3 փոքր կտրվածքները թույլ կտան հիվանդին ամենաբարդ դեպքերից հետո առողջությունը վերականգնել կարճ ժամանակում: