Loading

Սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա

18.01.2020

Սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա

Սրտի ՄՌՏ հետազոտության առանձնահատկությունները և հնարավորությունները կրկին «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների ուշադրության կենտրոնում են: «Էրեբունի» ԲԿ ՄՌՏ բաժանմունքի ռադիոլոգ Մանե Ավետիսյանի՝ «ՄՌՏ հիմնական հիմունքները» թեմայով ներկայացումից հետո Գերմանիայից՝ «Ասկլեպիոս» կլինիկայից վերջերս ընտանիքով հայրենիք վերադարձած ռադիոլոգ Լիլիթ Մաթևոսյանը ռադիոլոգներին և սրտաբաններին է ներկայացրել սրտի ՄՌՏ հետազոտության վերջին նորությունները, զուգահեռներ անցկացրել գերմանական կլինիկայում և «Էրեբունի» ԲԿ-ում իր կողմից արձանագրած ուշագրավ դեպքերի միջև:

Սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան վերջին տարիներին համարվում է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման դասական մեթոդներին լրացնող, առավել ինֆորմատիվ մեթոդ: «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրոնի ղեկավար, ՀՀ առողջապահության նախարարի՝ սրտաբանության գծով խորհրդատու, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանի անմիջական ղեկավարությամբ այսօր «Էրեբունի» ԲԿ-ում հաջողությամբ ներդվում են առաջատար երկրներում կիրառվող հետազոտական հիմնական ուղեցույցները:

«Էրեբունի» ԲԿ-ում սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան կատարվում է գերմանական Siemens ընկերության Magnetom Aera գերժամանակակից սկաներով:

Սրտի ՄՌՏ հետազոտություններն իրականացվում են հատուկ ծրագրերով, որոնք իրենց բազմաթիվ հնարավորություններով միակն են ամբողջ տարածաշրջանում: Եվ այսպես, սրտի ՄՌՏ հետազոտությունն իրականացվում է մի շարք պաթոլոգիաների կասկածների դեպքերում.

☑️սրտամկանի ինֆարկտ

☑️սրտի գոյացություններ

☑️միոկարդիտի և պերիկարդիտի սպեցիֆիկ ախտորոշում

☑️փականային արատներ

☑️իշեմիկ և ոչ իշեմիկ կարդիոմիոպաթիաներ

☑️սրտամկանի պերֆուզիա

Սրտի ՄՌՏ հետազոտությունը կարևոր դեր է խաղում նաև այլ հիվանդությունների դեպքում:

+374 10 47 11 00
QR
Price list QR