Loading

Եվրակովկասյան սրտաբանական գիտաժողով՝ Հայաստանում

12.05.2023

Եվրակովկասյան սրտաբանական գիտաժողով՝ Հայաստանում: Հերթական անգամ աշխարհի տարբեր երկրների սրտաբանները հավաքավել են մեկ վայրում՝ քննարկելու սրտաբանության ոլորտի վերջին ուղեցույցերը: Առողջապահության նախարարության և ASAF-ի աջակցությամբ այս անգամ գիտաժողովը կազմակերպել է Հայաստանի սրտաբանների ասոցիացիան: Պարբերաբար կազմակերպվող այս գիտաժողովների ընթացքում քննարկվում են ոլորտի վերջին նորությունները, խնդիրները, ներկայացվում նորագույն մոտեցումները: Հայաստանը սրտաբանության ոլորտում մեծ քայլերով է առաջ գնում՝ տարեցտարի ավելացնելով ծրագրերը և պետական աջակցությունը:

Հայաստանի սրտաբանների ասոցիացիան ղեկավարում է առողջապահության նախարարի՝ սրտաբանության հարցերով խորհրդատու, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրոնի ղեկավար Համլետ Հայրապետյանը: Պրոֆեսորի հրավերով Հայաստանում են այս ոլորտի առաջատար մասնագետները, որոնք համաշխարհային մեծ հեղինակություններ են: Այստեղ են նաև հայազգի սրտաբաններ, որոնք եվրոպական նորագույն ուցեցույցների հեղինակներ են:

Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի անդամ, Փարիզի Դեկարտի համալսարանի պրոֆեսոր, մեր հայրենակից Ալեք Վահանյանի համար նման համագործակցությունը հայաստանցի մասնագետների հետ անչափ կարևոր է, քանի որ իրենք ևս ծանոթանում են Հայաստանում կիրառվող հնարավորություններին, բուժման մեթոդներին:

Մեր մասնագետները համաշխարհային համբավ ունեցող բժիշկներին լսելու, նրանց հետ շփվելու բացառիկ հնարավորություն ունեն՝ առանց երկրից բացակայելու:

Փարիզի Սենտ Ժոզեֆ կլինիկայի պրոֆեսոր Նիկոլա Դանշանի դիտարկմամբ՝ ակնառու է հայ սրտաբանների մասնագիտական մեծ ներուժը. արտասահմանցի սրտաբաններն ականատես են, թե ինչպես են մեր մասնագետները լուծում բարդ սրտաբանական խնդիրները:

Գիտաժողովին ընդառաջ թարգմանվել, հաստատվել և հանրապետության տարբեր բժշկական կենտրոնների սրտաբանների համար հասանելի են դարձել եվրոպական վերջին ուցեղույցները՝ որպես հիվանդի վարման և բուժօգնության կազմակերպման կարևորագույն հիմք:

Հայաստանում է նաև հայտնի սրտաբան, ՌԴ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը: Հենց նրա ջանքերով են նաև կայացել կարևորագույն սրտաբանական նախագծերը, նրա անունն է կրում նաև «Էրեբունի» ԲԿ անգիոգրաֆիկ ծառայությունը:

Երկօրյա գիտաժողովի ընթացքում քննարկվող կարևորագույն հարցերը կքննարկվեն նաև առցանց: Գործարկվել է Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Եվրակովկասյան սրտաբանական գիտաժողով՝ Հայաստանում
+374 10 47 11 00
QR
Price list QR