Loading

Հոլանդացի միջազգային փորձագետ, ուրոգինեկոլոգ Ջյու Շագեն Վան Լյուվենը «Էրեբունի» բժշկական կենտրոնում է

05.02.2024

Հոլանդացի միջազգային փորձագետ, ուրոգինեկոլոգ Ջյու Շագեն Վան Լյուվենը «Էրեբունի» բժշկական կենտրոնում եզակի և բարդ վիրահատություններ է կատարել։

Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը մանկաբարձ-գինեկոլոգների հետ մի քանի օր վիրահատարանում աշխատել են հոլանդացի գործընկերոջ հետ կատարել բարդագույն վիրահատություններ, կիսվել կուտակած փորձով։

Վիրահատվող կանայք հիմնականում արգանդի իջեցում են ունեցել, ովքեր նախկինում մի քանի անգամ վիրահատվել են, սակայն խնդիրը այդպես էլ չի լուծվել, վիրահատելու համար ընտրվել են բարդ, բարդացած դեպքերը, կրկնակի վիրահատվածները։

Հայտնի է, որ արգանդի իջեցումը ազդում է կնոջ կյանքի որակի և առողջության վրա։ Այս վիրահատությունները հնարավորություն են տալիս կոնքի հատակի խնդիրները լուծել վերջնականապես: Վիրահատություններն իրականացվում են նորագույն մեթոդներով, ոչ բաց ճանապարհով և ամենակարևորը արգանդը պահպանելով, ինչը երիտասարդ կանանց պարագայում լավագույն լուծումն է։

Սա հայտնի բժշկի առաջին այցն է «Էրեբունի» բժշկական կենտրոն: PUM ծրագրի շրջանակում այս համագործակցությունը սկիզբ է առել դեռևս տարիներ առաջ, երբ «Էրեբունի» ծննդատուն էր այցելել Ամստերդամի համալսարանական բժշկական կենտրոնի առաջատար մասնագետ Անդրեաս Թուրքովը։ Նա ևս բացառիկ լապարոսկոպիկ վիրահատություններ է կատարել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը։

Ջյու Շագեն Վան Լյուվենը վիրահատություններին զուգահեռ նաև դասախոսություններ է կարդացել հայաստանցի գործընկերների համար, նրանց ներկայացնել ուրոգինեկոլոգիայի վերջին մոտեցումները, հիվանդությունների բուժման ուղեցույցները։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի համատեղ ջանքերով կազմակերպած «Ամեն ինչ կոնքի հատակի մասին» գիտաժողովի ընթացքում հանրապետության տարբեր բժշկական կենտրոնների մասնագետներին ներկայացվել են բժշկագիտության այս ճյուղի վերջին չափորոշիչները, քննարկել բարդ դեպքերը։

Հոլանդացի միջազգային փորձագետ, ուրոգինեկոլոգ Ջյու Շագեն Վան Լյուվենը «Էրեբունի» բժշկական կենտրոնում է
Feedback
+374 10 47 11 00
QR
Price list QR