Loading

Կոխլեար իմպլանտացիայի ծրագիր

30.06.2022

2004 թվականից «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվում է առողջապահական համակարգի ամենակարևոր ծրագրերից մեկը՝ ականջի կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը: Ծրագիրը նախատեսված է 4-րդ աստիճանի ծանրալսություն ունեցողների համար: Այն կյանքի է կոչվել Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար Հարություն Քուշկյանի և UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի համատեղ ջանքերով: Ծրագրի շնորհիվ ավելի քան 170 երեխա արդեն լսում է: Պրոֆեսոր Ակիրա Իշիյաման և Սալբի Ագարակյանը կրկին Հայաստանում են: «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքում այս անգամ նրանք կատարել են 19 վիրահատություն:

Կոխլեար իմպլանտացիայի ծրագիր
+374 10 47 11 00
QR
Price list QR