Loading

«Էրեբունի» ԲԿ բժիշկներն Արցախում են

16.05.2019

«Էրեբունի» ԲԿ բժիշկներն Արցախում են
«Էրեբունի» ԲԿ բժիշկներն Արցախում են

«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի գլխավորությամբ բուժկենտրոնի բժիշկներն այցելել են Արցախ: Նրանք անվճար խորհրդատվություններ եւ վիրահատություններ են կատարել Ստեփանակերտում՝ Հանրապետական բժշկական կենտրոնում: Բժիշկների խմբում են առիթմոլոգ, ուռոլոգ, հոդաբան, նյարդաբան, ալերգոլոգ, օրթոպեդ: Այցի ընթացքում կատարվել են 6 վիրահատություն, նեղ մասնագետների խորհրդատվություններ եւ հետազոտություններ: «Էրեբունի» ԲԿ-ի եւ Արցախի առողջապահական համակարգի միջեւ համագործակցությունն առավել խորացել է 2014 թվականից, երբ Արցախի առողջապահության նախարար նշանակվեց Հարություն Քուշկյանը: Նրա պաշտոնավարման ընթացքում «Էրեբունի» եւ «Նաիրի» ԲԿ-ների առաջատար մասնագետները մշտապես այցելել են Արցախ, իրականացրել անվճար խորհրդատվություններ, կատարել բազմաթիվ, այդ թվում՝ բացառիկ վիրահատություններ: «Էրեբունի» ԲԿ բժիշկներն Արցախի բժիշկների կողքին էին նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի հենց առաջին օրվանից: Այս այցի շրջանակում «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հանդիպում է ունեցել Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազյանը: Նրանք քննարկել են ոլորտի խնդիրները, ինչպես նաեւ ուրվագծել՝ հետագա աշխատանքների հեռանկարները:

+374 10 47 11 00
QR
Price list QR