Օրեր առաջ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված 26-ամյա հղիին փողոցն անցնելիս հարվածել էր ավոտոմեքենան: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել էին փայծախի պատռվածք, սկսված էր ներքին արյունահոսություն: Ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արա Վարդանյանը Հայաստանում առաջին անգամ կատարել է միջամտություն, որով հնարավոր է եղել լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծախը, կանգնեցնել արյունահոսությունը՝ առանց հղի
ությանը վնասելու: Հիվանդն արդեն դուրս է գրվել, հղիությունն ընթանում է առանց խնդիրների: