Էրեբունի ԲԿ-ի գինեկոլոգիայի , ինչպես նաև վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքները վերջերս հնարավորություն ստացան անցկացնել լապարոսկոպիկ և արթրոսկոպիկ վիրահատություններ STRYKER ընկերության նոր սարքավորումների օգնությամբ:
Էրեբունի ԲԿ-ն, հաշվի առնելով լապարոսկոպիկ մեթոդի անվիճելի առավելությունները բաց վիրահատությունների համեմատ , ինչպես նաև լապարոսկոպիայի կիրառման համաշխարհային փորձը ավելի լայն սպեկտրի վիրահատական միջամտություններ կատարելիս, հնարավորություն է ընձեռնում համաշխարհային պրակտիկայում կիրառվող կատարելագործված սարքավորումների օգնությամբ նվազեցնել ինչպես անցկացվող վիրահատությունների, այնպես էլ հետվիրահատական շրջանի ռիսկերը:
Այսօրվա դրությամբ Էրեբունի ԲԿ-ում լապարոսկոպիկ մեթոդը բավական հաճախ է կիրառվում: Դրան նպաստում է կլինիկան նորագույն ժամանակակից սարքավորումներով հագեցնելու ղեկավարության նպատակաուղղված աշխատանքը, ինչը հնարավորություն է տալիս անցկացնել նշված վիրահատությունները: