13.09.2016թ.-ին Էրեբունի ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմումք է ընդունվել ճանապարհատրանսպորտային վթարից տուժած Կ.Գ., 34 տ., որին ախտորոշվել է՝ C2 ողի կոտրվածք- հոդախախտ, C2 ողի ետին հատվածների կոտրվածք, եզրային Th1 ողի մարմնի կոտրվածք, ողի մարմնի կոմպրեսիոն կոտրվածք և Th10 ողի կոտրվածք, առանց նյարդաբանական բարդությունների:
ԿՏ- հետազոտությանների արդյունքում պարզվեց՝ C2 ողի կոտրվածք, որի 5 մմ բեկորը արտափկված էր դեպի ողնուղեղ, C2-C3 ողի 5.5 մմ արտափկված էր դեպի առջև, ետին կամարների կոտրվածք (ձախ կամարը կոտրված էր մեջտեղից ամբողջ երկայնքով բեկորների տեղաշարժով, աջը՝ խաչաձև կոտրվածքով բեկորների տեղաշարժով), հոդային ելուստների երկոմանի կոտրվածք բեկորների տեղաշարժով :
Հոդախախտի ռեպոզիցիայի և բեկորների ֆիքսացիայի նպատակով 26.09.16 թ. ընդհանուր անզգայացման տակ, ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար բժ. Կ.Գ. Մոմջյանի ղեկավարությամբ կատարվեց միանվագ վիրահատություն՝ Th10 ողի տրանսպեդիկուլյար ֆիքսացիա մինիմալ ինվազիվ եղանակով և ողնաշարի պարանոցային հատվածի կրանիոցերվիկալ ֆիքսացիա (օկցիպիտոսպոնդիլոդեզ): Ֆիքսացիան կատարվեց C3-C4-C5 կողքային զանգվածներից և ծոծորակոսկրից պտուտակներով և հատուկ ձողերով երկու կողմից:
Հետվիրահատական շրջանը անցավ սահուն, հիվանդը ոտքի կանգնեցվեց երկրորդ օրը պարանոցային ֆիքսատրով և դուրս գրվեց 10 րդ օրը:
Նվազագույն ինվազիվ եղանակով ողնաշարի կոտրվածքների վիրահատությունների անցկացումը Էրեբունի ԲԿ-ում դարձել է մասնագետ-վերտեբրոլոգների համար աշխատանքային առօրյա: Էրեբունի ԲԿ-ի բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց գիտելիքները, ծանոթանում համաշխարհային բժշկության նորարարություններին, ինչի շնորհիվ այսօր հնարավոր է դարձել անցկացնել ողնաշարի պարանոցային և կրծքային հատվածի բազմակի կոտրվածքների ունիկալ միանվագ վիրահատություններ, որոնք առաջին անգամ են կատարվել Հայաստանում, Էրեբունի ԲԿ-ում: Այսպիսի բարդագույն վիրահատության իրականացումը հնարավոր դարձավ բժիշկների պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի շնորհիվ: