«Նաիրի» բժշկական կենտրոնը՝ հետևելով միջազգային առաջատար կլինիկաների փորձին, շուտով կիրականացնի ձվարանների քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդը:
«Նախատեսել ենք առաջիկա մեկ տարվա ընթացքում կիրառել ձվարանի քաղցկեղի դեղորայքային բուժման նորագույն մեթոդ: Բուժման նոր մոտեցումը դա քիմիաթերապիայի ներարկումն է ոչ միայն դասական ներերակային ճանապարհով, այլ նաեւ անմիջապես որովայնի մեջ: Ձվարանի քաղցկեղը հայտնի է որովայնի խոռոչում որովայնամզի մակերեսով տարածվելու հակումով, այդ իսկ պատճառով քիմիապրեպարատի ներարկումը անմիջապես որովայնի մեջ բերում է ուռուցքային բջիջների մաքսիմալ ոչնչացմանը»,- ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Լևոն Բադալյանը: Բուժման այս նորամուծությունը մեր երկրի բժշկական ոլորտի համար իր տեսակով կլինի եզակի: