Loading

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք

30.07.2025

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով: Գերմանական հայտնի Karl Storz ընկերության վերջին սերնդի RUBINA 3D էնդոսկոպիկ համակարգեր` օնկոգինեկոլոգիայի համար։ Բարձր ճշգրտությամբ պատկերներ` բարդ վիրահատությունների` նուրբ հյուսվածքների և օրգանների համար։ Համակարգը օգնում է տարբերակել ուռուցքային հյուսվածքները առողջ հյուսվածքներից, հնարավորություն տալիս առավել ճշգրիտ նավիգացիա կատարել փոքր և դժվար հասանելի տարածքներում։ Համակարգի դիզայնի և օպտիմալության շնորհիվ կրճատվում են օնկոգինեկոլոգիական երկարատև վիրահատությունների տևողությունները, միաժամանակ նվազագույնի հասցնում տրավմաները: Համակարգը հնարավարություն է տալիս անխոչնդոտ վիրահատել նաև բարձր քաշ ունեցող կանանց: Նորաստեղծ բաժանմունքը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնությունում երկարատև աշխատանքային փորձ ունեցող Նովոսիբիրսկի մարզի օնկոլոգիական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, աշխարհի առաջատար կլինիկաներում բազմաթիվ վերապատրաստումներ անցած, բժշկական գիտությունների թեկնածու, օնկոգինեկոլոգ` Վիրաբ Սիսակյանը:

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք
Feedback
+374 10 47 11 00
QR
Price list QR