Loading

Ապահովագրական ծառայություն

24.01.2020

Ապահովագրական ծառայություն

«Էրեբունի» ԲԿ ապահովագրական ծառայությունն առաջատարներից է ամբողջ Հայաստանում: Ապահովագրությամբ բուժօգնություն ստացողների թիվն ավելանում է ամեն ամիս եւ ունի մի շարք պատճառներ՝ մասնագիտական բարձր որակ, նորագույն սարքավորումներ, կազմակերպչական բարձր մակարդակի աշխատանքներ 24 ժամ 7 օր ձեւաչափով: Արված է ամեն ինչ, որպեսզի ապահովագրությամբ հիվանդը ստանա ոչ միայն պատշաճ բուժօգնություն, այլեւ այն կազմակերպվի ամենասեղմ ժամկետներում:

Ապահովագրական ծառայությունն աշխատում հայաստանյան բոլոր եւ միջազգային տարբեր ապահովագրական ընկերությունների հետ: Բժշկական ապահովագրությամբ բուժօգնություն ստանալու համար դիմում են ինչպես սոցիալական փաթեթով, այնպես էլ կամավոր բժշկական ապահովագրությամբ ապահովագրված անձինք:

Ապահովագրության համակարգի աշխատանքի ամենակարեւոր սկզբուքներից մեկը արագությունն է, ուստի ծառայությունն աշխատում է ոչ միայն զանգերի կենտրոնի միջոցով, այլեւ էլեկտրոնային բոլոր տարբերակներով՝ խնայելով պացիենտի ժամանակը: Պացիենտը կարող է, օրինակ, իր փաստաթղթերն ուղարկել Viber հավելվածի միջոցով, նույն ձեւով արագ ստանալով հաստատումը եւ գրանցվել խորհրդատվության կամ հետազոտության համար:

«Էրեբունի» ԲԿ-ում սոցթաթեթի շահառուները կարող են անցնել ամբուլատոր հետեւյալ հետազոտություններ

· Էխոկարդիոգրաֆիա

· Տրեդմիլ թեսթ

· Հոլտեր մոնիթորինգ

· Մամոգրաֆիա

· Գաստրոսկոպիա

· Ռենտգենագրաֆիա՝ ներերակային կոնտրաստավորմամբ

· Կոլոնոսկոպիա

· Համակարգչային տոմոգրաֆիա

· Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա

Ապահովագրական փաթեթների շրջականումումը կանխարգելիչ բուժզննման կազմակերպումը բուժկենտրոնի համար գերակա է՝ հատկապես՝ քաղցկեղի վաղ հայտնաբերման տեսանկյունից: Այդ իսկ նպատակով սոցփաթեթի շահառուներ բուժաշխատողների եւ ուսուցիչների համար տարաբնույթ ակցիաներ են կազմակերևպվում: Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայությունում, օրինակ շուրջ մեկ տարի է՝ պարբերաբար իրականացվում են ակցիաներ՝ նպատակ ունենալով կրծքագեղձի քաղցակեղը հայտնաբերել վաղ փուլում, ինչը եւ դառնում է ուռուցքային այդ հիվանդության բուժման գլխավոր գրավականը:

Սոցփաթեթի կամ կամավոր բժշկական ապահովագրությամբ պացիենտի համար նույն սեղմ ժամկետները գործում են ոչ միայն կանխարգելիչ բուժզննման դեպքում, այլեւ հոսպիտալացման կամ պլանային վիրահատությունների դեպքում: Այս դեպքերում կարգը սահմանում է, որ ապահովագրական ընկերությունը հայտը կարող է հաստատել աշխատանքային երկու օրվա ընթացքում: Սակայն սովորաբար բուժօգնությունը կազմակերպվում է շատ ավելի շուտ:

Անհետաձգելի դեպքերում չի կորչում եւ ոչ մի վայրկյանը: Փաստաթղթային որեւէ ձեւակերպման համար հիվանդը ժամանակ չի կորցնում: Ընթացակարգային բոլոր հարցերը լուծվում են բուժօգնության կազմակերպումից հետո միայն:

+374 10 47 11 00
QR
Price list QR