Loading

Լյուիսի վիրահատություն

07.12.2017

Լյուիսի վիրահատություն
Լյուիսի վիրահատություն

Լյուիսի վիրահատությունը իր իրականացման մակարդակով և տևողությամբ (միջինում 7-8ժ. ) բավականին բարդ է և կատարվում է կերակրափողի միջին և ստորին երրորդականի քաղցկեղի դեպքում, ինչպես նաև կարդիոէզոֆագալ քաղցկեղի ժամանակ: Այս դեպքում ստամոքսը ամբողջովին մոբիլիզացվում է: Կատարվում է պիլորոպլաստիկա կամ պիլորոմիոտոմիա: Կերակրափողի դիստալ հատվածը մոբիլիզացվում է ստոծանու անցքով: Ստամոքսը տեղակայում են հետին միջնորմում , սակայն այն կարելի է նաև տեղաշարժել կրծքավանդակի հետին մասով դեպի պարանոց: Ստամոքսի մեծ կորությունից կտրվում է խողովակաձև տրանսպլանտատ: Կերակրափողը արտազատվում է հետին միջնորմից աջակողմյան տորակոտոմիայի միջոցով, հատվում է , ստամոքսը դուրս է բերվում ստոծանու անցքով: Այնուհետև դրվում է հակառեֆլյուկսային անաստամոզ: Անաստամոզի ամբողջականությունը ստուգվում է բարիումի լուծույթով արված ռենտգենոգրաֆիայի միջոցով 5-7 օր հետո:

Սույն տարվա վերջին ամիսների ընթացքում Էրեբունի ԲԿ-ում հաջողությամբ իրականացվեցին երկու այդպիսի բարդագույն վիրահատություններ:

Հիվանդ Կ.Պ.-ն , ծնված 16.10.2017թ. ընդունվեց Էրեբունի ԲԿ-ի ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունք հետևալ գանգատներով` կլման ակտի դժվարացմամբ, սրտխառնոց, թույլ արտահայտված ցավեր էպիգաստրալ շրջանում, ընդհանուր թուլություն:

Գաստրոսկոպիա և ԿՏ- հետազոտություն անցկացնելուց հետո հայտնաբերվեց կերակրափողի ստորին երրորդականի նորագոյացություն ` ստամոքսի կարդիալ հատված ներթափանցումով: Պարաէզոֆագալ և պարաաորտալ ավշային հանգույցները մեծացած էին մոտ 1,2 սմ:Բիոպսիան հաստատեց չարորակ ուռուցքի առկայություն:

19.10.2017թ. Էրեբունի ԲԿ-ի ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ , բ.գ.թ. դոցենտ, Արսեն Ասատրանի ղեկավարությամբ ընդհանուր և կրծքային վիրաբույժների թիմը ` բ.գ.թ., դոցենտ Ա. Ս. Վարդանյան, բ.գ.թ. Ա.Ալեքսանյան, Ն.Է. Զաքարյան, Գ.Ս. Սողոմոնյան, անեսթեզիոլոգ Ա.Մ. Հավհաննիսյանը կատարեց Լյուիսի վիրահատություն լիմֆոդիսսեկցիայով:

Նման վիրահատական միջամտություն կատարվել էր դեռևս 2017թ. մայիսին: Հիվանդ Ա.Գ.-ին , ծնված 1950թ. , ախտորոշվել էր միջին և ստորին երրորդականի նորագոյացություն ստամոքսի հետին պատ ներթափանցմամբ, հարստամոքսային շրջանում ավշային հանգույցները մեծացած էին 1,1սմ:

Երկու հիվանդների մոտ էլ հետվիրահատական շրջանը անցավ սահուն, և նրանք լավացումով դուրս գրվեցին հիվանդանոցից` գտնվելով վիրաբույժի և ուռուցքաբանի ամբուլատոր հսկողության տակ: Մեկ ամիս անց , հերթական ամբուլատոր հետազոտման արդյունքում արձանագրվեցին բավականին լավ արդյունքներ, առանց բարդությունների և հիմնական հիվանդության ռեցիդիվի: Ներկայումս երկու հիվանդներն էլ ստանում են ադյուվանտ քիմիաթերապիայի կուրս:

Համաձայն վիճակագրական տվյալների Լյուիսի վիրահատությունը կատարվում է ոչ հաճախակի, քանի որ այն ուղեկցվում է բարդությունների և մահացու ելքի բարձր հավանականությամբ: Սակայն վերոնշված միջամտությունը ուղղակի անհրաժեշտ էր հիվանդի կյանքը փրկելու համար: Էրեբունի ԲԿ-ի բժիշկները և բուժանձնակազմը ապացուցեցին, որ վարպետորեն կատարված աշխատանքը վիրահատական սեղանի շուրջ ` ծանր հիվանդության նկատմամբ ևս մի հաղթանակ է:

https://youtu.be/CUdejBUns10

+374 10 47 11 00
QR
Price list QR