Loading

Սոցշահառուների դիմելիությամբ եւս «Էրեբունի» ԲԿ-ն առաջատար դիրքերում է

03.09.2018

Սոցշահառուների դիմելիությամբ եւս «Էրեբունի» ԲԿ-ն առաջատար դիրքերում է
Սոցշահառուների դիմելիությամբ եւս «Էրեբունի» ԲԿ-ն առաջատար դիրքերում է

Ամռան ամիսներին «Էրեբունի» ԲԿ դիմել են սոցիալական փաթեթի հազարավոր շահառուներ: Կատարվել են կանխարգելիչ բուժզննում, դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, հիվանդանոցային բուժում եւ վիրահատություններ: Այս ծրագիրը կանխարգելիչ բժշկության նոր մշակույթ է ձեւավորել՝ հնարավորություն տալով հայտնաբերել նախաքաղցկեղային վիճակները եւ քաղցկեղը վաղ փուլերում՝ ինչն արդյունավետ բուժման գլխավոր երաշխիքն է: Կատարվել են նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշում եւ բուժում, այդ թվում՝ կորոնար անոթների ստենտավորում, աբլյացիաներ, գլխուղեղի անոթների բացառիկ վիրահատական միջամտություններ: Սոցփաթեթի շահառուների համար նախատեսված բուժսպասարկման տարեկան առավելագույն գումարը 10 մլն դրամ է: Հիշեցնենք, որ «Էրեբունի» ԲԿ-ում սոցփաթեթի բուժզննման գործընթացը տեւում է ընդամենը մի քանի ժամ՝ հնարավորություն տալով շահառուին՝ խնայել ժամանակը: Տեղեկատվություն ստանալու համար զանգահարեք «Էրեբունի» ԲԿ սոցշահառուների բժշկական սպասարկման բաժանմունք՝ 055.55.30.70 հեռախոսահամարով:

+374 10 47 11 00
QR
Price list QR