Loading

Նեյրովիրաբուժություն և գինեկոլոգիա. հղիի փրկությունը

24.03.2016

Նեյրովիրաբուժություն և գինեկոլոգիա. հղիի փրկությունը
Նեյրովիրաբուժություն և գինեկոլոգիա. հղիի փրկությունը

1994թ. ծնված հղի Մ. Ա.-ն 13.01.16թ. ընդունվել է §Էրեբունի¦ բժշկական կենտրոնի ՎԻԹԲ (վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք) ծայրահեղ ծանր վիճակում: Կատարվել են կլինիկա-լաբորատոր հետազոտություններ, այդ թվում և գլխուղեղի ՄՌՇ (մագնիսառեզոնանսային շերտագրություն): Ախտորոշվել է. 25-շաբաթական հղիություն, էպիլեպսիա, հսկայական զարկերակա-երակային մալֆորմացիա ճակատագագաթային շրջանում, հեմոռագիկ տեսակի ՈւԱՍԽ (ուղեղի արյունաշրջանառության սուր խանգարում), գլխուղեղի ձախ կիսագնդի ներուղեղային հեմատոմա՝ փորոքային համակարգի մեջ բեկումով, օկլյուզային հիդրոցեֆալիա, սպաստիկ համախտանիշ:

Հրավիրվել է խորհրդակցություն Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մ. Վ. Մանուկյանի, ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ բ.գ.թ. Ա. Պ. Պողոսյանի, ՀՀ ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ, ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆ. Ռ. Վ. Ֆանարջյանի, Նաիրի բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Ա. Պ. Հակոբյանի, նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆ. Մ. Ա. Եգունյանի, նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Վ. Գ. Համբարձումյանի մասնակցությամբ: Որոշում է ընդունվել կատարելու վիրահատական արտակարգ միջամտություն:

13.01.16թ. նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆ. Մ. Ա. Եգունյանի և նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Վ. Գ. Համբարձումյանի կողմից կատարվեց բարդագույն վիրահատություն՝ դեկոմպրեսիոն մասնահատող գանգաբացում ձախ ճակատա-գագաթա-քունքային շրջանում՝ ներուղեղային հեմատոմայի հեռացումով:

Նեյրովիրաբուժություն և գինեկոլոգիա. հղիի փրկությունը

Վիրահատությունից հետո հղին դարձյալ փոխադրվել է ՎԻԹԲ (վերականգնողական և ինտենսիվ թերապիայի բաժանմունք), որից հետո՝ 25.01.16-ից, հղին ստացել է համապատասխան բուժում նյարդաբանության բաժանմունքում: Վիճակի լավացմամբ և կայունացմամբ՝ հիվանդը դուրս է գրվել 12.02.16թ.՝ շարունակելով մնալ ամբուլատոր հսկողության տակ:

15.03.16թ. հղի կինը ընդունվել է ԲՌՀԲ (բարձր ռիսկի հղիների բաժանմունք)՝ մինչծննդաբերության կապակցությամբ՝ 34-շաբաթական հղիություն, վիճակը հեմոռագիկ կաթվածից և գանգաբացումից հետո՝ էպիլեպսիա, աջակողմյան հեմիպարեզ, 2-րդ աստիճանի ամնեզիա:

Դարձյալ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում որոշում է ընդունվել ծննդաբերությունը կատարել կեսարյան հատումով, որը կատարվել է ծննդատան տնօրեն, գինեկոլոգ-մանկաբարձ բ.գ.թ. Ա. Պ. Պողոսյանի ղեկավարությամբ: 18.03.16թ. ծնվեց առողջ տղա:

Հետվիրահատական շրջանում մոր և որդու վիճակը կայուն է: Երկուսն էլ հետծննդաբերական բաժանմունքում են բժիշկների հսկողության տակ:

Հայաստանում հղի կնոջ նմանօրինակ վիրահատական միջամտություն առաջին անգամ իրականացվել է §Էրեբունի¦ բժշկական կենտրոնում և ունեցել է բարեհաջող ելք՝ բժիշկների համատեղ, արհեստավարժ, թիմային աշխատանքի շնորհիվ:

+374 10 47 11 00
QR
Price list QR