2018թ. մայիսի 24-26 Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանական ինստիտուտում կայացավ միջազգային կոնֆերանս կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման ոլորտի եվրոպական նշանավոր վիրաբույժների մասնակցությամբ: Կոնֆերանսին հրավիրված էր նաև հայկական պատվիրակությունը քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, Երեւանի գլխավոր ուռուցքաբան, բ.գ.թ. Հայկուհի Գյոկչյանի ղեկավարությամբ:
3D ձևաչափով ներկայացվեցին հայտնի եվրոպական վիրաբույժների կողմից կատարված մամոպլաստիկ վիրահատություններ , անցկացվեցին մաստեր կլասեր, որտեղ քննարկվում էին բոլոր հնարավոր անցկացվելիք ռեկոնստրուկտիվ վիրահատությունների « կողմ և դեմ» -երը , « ում և երբ»-երը :
Հայ բժիշկները մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ ծանոթացան եվրոպական առաջատար մասնագետների աշխատանքներին և հիմնական ժամանակակից մոտեցումներին կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման ոլորտում, ներկայացրեցին այդ ուղղությամբ իրենց մոտեցումներն ու նվաճումները:
Անցկացված միջազգային սեմինարի շրջանակներում հայկական կողմը ձեռք բերեց հետագա համատեղ համագործակցության պայմանավորվածություններ: