«Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ հետազոտությունների ծառայությունում իրականացվում են գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, բրոնխոսկոպիա, այնպես էլ ախտորոշիչ և բուժիչ բարդագույն այլ միջամտություններ:
Ծառայությունն հիմնականում հագեցած է ճապոնական PENTAX medical ընկերության արտադրության ժամանակակից սարքավորումներով` OPTIVISTA i7010, Defina 3000 տեսապրոցեսորներով և տարբեր էնդոսկոպերով: PENTAX medical i7010 տեսանկարահանող էնդոսկոպիկ պրոցեսորի, ինչպես նաև վերջին սերնդի էնդոսկոպերի շնորհիվ մարսողական համակարգի հետազոտություններն անցավ և առանց դժվարությունների են իրականացվում: Այն հնարավորություն է տալիս նկատելու նույնիսկ ամենաննշան խնդիրները:Նույն միջամտության ընթացքում HITACHI ARIETTA S60 ուլտրաձայնային համակարգով նվազագույն ինվազիվ միջամտությամբ բժիշկը կարողանում է միաժամանակ ստանալ և համակցել էնդոսկոպիկ և ուլտրաձայնային պատկերները, ինչն էլ իր հերթին գերճշգրիտ արդյունք է ապահովում:
Մշտապես զարգացնելով մատուցվող բուժօգնության որակը, ընդլայնելով ծառայությունների տեսակներն, արդիականացնելով սարքավորումները, վերջերս «Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ հետազոտությունների ծառայությունը համալրվել է առավել զարգացած` կատարելագործված տեսանկարահանող էնդոսկոպիկ նոր պրոցեսորով PENTAX Medical INSPIRA™ ունիվերսալ սարքով:
Բարձր` 4K լուծաչափ,պատկերի օպտիմալ որակ, Auto(Աուտօ) Էյչ Դի ԱՐ HDR կոնտրաստային տեխնոլոգիա, 5-LED լուսային համակարգ, 7-դյույմանոց սենսորային էկրան և նորագույն այլ լուծումներ, որոնք ընդլայնում են ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման հնարավորությունները:
Իսկ մեգապիքսելային բարձր՝ 4K լուծաչափով, էրգոնոմիկ լծակով, օպտիկական մեծացմամբ էնդոսկոպերն առավել կատարյալ են դարձնում նոր տեսապրոցեսորի հնարավորությունները` բարձրացնելով մակերեսի կառուցվածքի, մանր անոթների և բորբոքումների տեսանելիությունը, ցուցադրելով լորձաթաղանթի ռելիեֆն ու փոփոխությունները:
Էնդոսկոպիկ հետազոտությունների իրականացման շղթան ամփոփում է գերմանական Erbe ՎԱՅՈ VIO 3 բարձրակարգ վիրաբուժական սարքը: Սա արյունահոսության կանգնեցման, հեշտ կառավարվող, սենսորային էկրանով խելացի համակարգ է:
Էնդոսկոպիկ հետազոտությունների ծառայության կարևորագույն գործառույթներից է հիգիենայի և անվտանգության ապահովումը, էնդոսկոպների լվացման և ախտահանման պատշաճ իրականացումը: Էնդոսկոպների անվտանգ վերամշակման, վստահելի, ավտոմատ լվացման և ախտահանման ֆրանսիական Soluscope Serie 1 Սոլըսկոպ Սիրրրիիի Վան սարքերը` միջազգային հիգիենիկ պահանջներին (ISO/EN) համապատասխան, ապահովում է ինչպես պացիենտների, այնպես էլ բժշկական անձնակազմի անվտանգությունը,պաշտպանում խաչաձև վարակումից: Այս համակարգը նվազեցնում է մարդկային սխալների ռիսկը, ապահովում էնդոսկոպների ճշգրիտ և ամբողջական ախտահանումը:
Էնդոսկոպիկ հետազոտությունների ծառայության ղեկավար Անի Ավագյանն իր գործընկերների հետ պարբերաբար հյուրընկալում է աշխարհի առաջատար կլինիկաների հայտնի մասնագետներին, համատեղ էնդոսկոպիկ տարբեր միջամտություններ իրականացնում, մշտապես ընդլայնում «Էրեբունի» բժշկական կենտրոնում մատուցվող ծառայությունների ցանկն ու տեսակները:
