Loading

Ինչպես խուսափել կաթվածից

05.05.2023

Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ:

Կաթվածի կանխարգելման 4 փուլերը

Փուլ 1. Կանխարգելում

  • կաթվածի դեպքերի 80 տոկոսը հնարավոր է կանխարգելել
  • ուշադիր եղեք
  • սնվեք առողջ, եղեք ակտիվ
  • մի ծխեք
  • վերահսկեք զարկերակային ճնշումն ու խոլեստերինը

Փուլ 2. FAST

Եթե նկատել եք.

  • դեմքի ծռվածություն
  • ձեռքի թուլություն
  • խոսքի խանգարում
  • ժամանակն է անհապաղ դիմել բժշկի

Հաշմանդամության ռիսկն առավել քիչ է այն հիվանդների շրջանում, ովքեր կաթվածի առաջին ախտանշաններից հետո 3 ժամվա ընթացքում տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Փուլ 3. Բուժում

Սուր կաթվածը պահանջում է անհապաղ բուժում.

  • թրոմբոլիզ՝ թրոմբը քայքայող դեղամիջոցներով
  • թրոմբէկտոմիա՝ թրոմբի հեռացում ներանոթային ճանապարհով

Փուլ 4. Վերականգնում

Կաթվածից հետո կյանքի որակը բարելավվում է.

  • ֆիզիկական վարժություններով, խոսքի վերականգնմամբ
  • հոգեբանական աջակցությամբ

Կաթվածի արդյունավետ բուժումը պահանջում է.

  • արագ արձագանք
  • համակարգված թիմային աշխատանք
  • անհատական բուժում
  • նորագույն մեթոդների կիրառում
Ինչպես խուսափել կաթվածից
+374 10 47 11 00
QR
Price list QR