Loading

Գիտական սեմինար Մոսկվայում

08.12.2017

Գիտական սեմինար Մոսկվայում
Գիտական սեմինար Մոսկվայում

Գիտական սեմինար Մոսկվայում: 2017 թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2 -ը Մոսկվայի Պ.Գերցենի անվ. Ուռուցքաբանական ինստիտուտում անցկացվեց փորձագետների կլոր սեղան-քննարկում, որին մասնակցեցին ուռուցքաբաններ և քիմիաթերապեվտներ Ռուսաստանից, Բելառուսից և Ղազախստանից «Շագանակագեղձի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ» թեմայով:

Գիտական սեմինարի բացումը կատարեց Պ.Գերցենի անվ. Ուռուցքաբանական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ գիտության գծով բ.գ.դ., պրոֆեսոր Բ.Յա. Ալեկսեյևը, իսկ նիստը վարեց Գերցենի անվ. օնկոուրոլոգիայի բաժանմունքի առաջատար գիտական աշխատակից բ.գ.թ. Կ.Մ. Նյուշկոն: Շոշափվեցին և քննարկվեցին շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման ոլորտի նոր ուղղություններ:

Հայաստանը սեմինարին ներկայացրեց Էրեբունի ԲԿ-ի Քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, Երևանի գլխավոր ուռուցքաբան-քիմիաթերապևտ, բ.գ.թ. Հայկուհի Գյոքչյանը «Շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության իրավիճակը Հայաստանում» զեկույցով: Շոշափվեցին վիճակագրությունը և հիվանդացության մակարդակը, մահացության և բարձիթողության աստիճանը, ախտորոշման և բուժման մեթոդների հասանելիությունը Հայաստանում: Սեմինարի ընթացքում քննարկվեցին նաև նոր կիրառվող մոտեցումներ ASCO, ESMO և EUC պրոտոկոլներում, քննարկվեցին նաև մի քանի բավականին բարդ պրակտիկ դեպքեր:

Սեմինարի ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները նույնպես կիսվեցին իրենց երկրում շականակագեղձի քաղցկեղի մասին տեղեկություններով :

Գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ Գերցենի անվ. Ուռուցքաբանական ինստիտուտի աշխատանքին, որը Ռուսաստանի առաջատար գիտահետազոտական ինստիտուտներից է, ինչպես նաև մասնակցեցին մի քանի վիրահատությունների:

Երկօրյա կլոր սեղան-քննարկման արդյունքները բավականին արդյունավետ էին , և կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվեց , որ հաջորդ սեմինարը կանցկացվի Հայաստանում:

+374 10 47 11 00
QR
Price list QR