Loading

Վերադարձ շարք

18.09.2015

Վերադարձ շարք
Վերադարձ շարք

Հիվանդ Ա.Ն., ծնվ.1982թ., 2015թ. ամռան կեսերին`ՀՀ ԶՈՒ սահմանամերձ գոտում ծառայողական պարտականությունները կատարելիս,թշնամու դիպուկահարի կողմից ստացել է հրազենային վիրավորում: Հիվանդը սկզբում տեղափոխվել է Սիսիանի հոսպիտալ, որտեղից էլ Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Հիվանդի մոտ առկա էր ձախ սրունքի միջին երրորդի ոսկրերի և փափուկ հյուսվածքների տարած ունդեֆեկտ: Վիրավորվելուց հետո ոտնաթաթը կախված էր մաշկամկանային լաթից: Վնասված են եղել սրունքի 3 գլխավոր զարկերակներից 2-ը: Կենտրոնական զինվորական հոսպիտալում տեղադրվել է Իլիզարովի ապարատը՝ սրունքի ոսկրերի ֆիքսման, հետագայում Իլիզարովի դիստրակցիայի մեթոդով մեծ ոլոքի դեֆեկտի լրացման նպատակով: Սակայն սրունքի փափուկ հյուսվածքների դեֆեկտը կարիք ուներ լրացման: Նախնական պայմանավորվածության համաձայն, այդ դեֆեկտի լրացման նպատակով հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Վերադարձ շարք10.09.2015 թ., հետազոտությունից ու նախապատրաստումից հետո, միկրովիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար բ.գ.թ. Ա.Ռ. Հովհաննիսյանը՝ պլաստիկ և որովայնային վիրաբույժների երկու թիմի մասնակցությամբ, ընդհանուր անզգայացմամբ, իրականացվել է վիրահատություն: Որովայնի խոռոչից առանձնացվել է մեծ ճարպոնի անոթավորված հատված, ապա, ծնկափոսայինշրջանի ռեցիպիենտ անոթների նախապատրաստումից հետո, տրանսպլանտանտը տեղափոխվել է վերքի մեջ՝ լրացնելով փափուկ հյուսվածքների դեֆեկտը, և ծածկվել փեղեքված մաշկային տրանսպլանտանտով: Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել, տրանսպլանտատները լաթերը սերտաճել են. հիվանդը պատրաստվում է տեղափոխվել հոսպիտալ՝ բուժումն այնտեղ շարունակելուև ոսկրային դեֆեկտը լրացնելու նպատակով: Խոշոր և բարդ դեֆեկտների դեպքում վերջույթների պահպանման և վերականգնման նպատակով անհրաժեշտ է անատոմիական կառուցվածքների համապատասխան և լիարժեք փոխարինում անոթավորված հյուսվածքներով: Միկրովիրաբուժական տեխնոլոգիաների և բժիշկների մասնագիտացված ու համակարգված թիմային աշխատանքի շնորհիվ է այսօր, իսկապես, հնարավոր ծանր վնասվածքներով վերջույթների վերականգնումը:

Վերադարձ շարք Վերադարձ շարք Վերադարձ շարք

+374 10 47 11 00
QR
Price list QR