Loading

Նախարարի այցը «Էրեբունի» ԲԿ

10.02.2026

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հետևել է ռոբոտային վիրաբուժական համակարգով կատարվող վիրահատությանը. օնկոուրոլոգ Արման Ծատուրյանը քաղցկեղի կապակցությամբ շագանակագեղձի արմատական հեռացում` պրոստատէկտոմիա է կատարել: Սա ռոբոտային վիրաբուժական համակարգով թվով տասներորդ վիրահատությունն է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նախարարին Է ներկայացրել ռոբոտային վիրաբուժության առանձնահատկությունները, քննարկել բարձր տեխնոլոգիական հնարավորություննեը, մասնավորապես նշել առավելությունները ուռուցքաբանության մեջ: Մեկ անգամ ևս շեշտվել է, որ ռոբոտն ինքնուրույն չի գործում․ այն ամբողջովին կրկնում է բժշկի ձեռքերի նուրբ շարժումները։

Նախարարի այցը «Էրեբունի» ԲԿ
Feedback
+374 10 47 11 00
QR
Price list QR