Loading

Բաց դռների օր` Ապարանում    

17.06.2022

Ապարանի բժշկական կենտրոնում անվճար բուժօգնություն, հետազոտություններ և խորհրդատվություն են իրականացրել մի շարք նեղ-մասնագեներ, որոնց կարիքը մարզերում շատ է զգացվում. ռևմատոլոգ, առիթմոլոգ, կրծքագեղձի վիրաբույժ, ռադիոլոգ, ուռոլոգ, նյարդաբան, էնդոկրինոլոգ, դոլպերոգրաֆիստ: Սա մարզեր բժիշկների հերթական այցն է: «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ների ղեկավարության համար հստակ սկզբունք է.մայրաքաղաքի որակյալ բուժօգնությունը հասցնել նաև մարզեր, օգնել մարզի բնակչությանն առանց Երևան հասնելու ստանալ նույն բուժօգնությունը: Այս նպատակով պարբերաբար բաց դռներ են կազմակերպվում հանրապետության տարբեր, այդ թվում հեռավոր մարզերում, որտեղ նման մասնագետների կարիքը շատ կա: Կարևոր մյուս նպատակը մարզի բժիշկների հետ համագործակցությունն է, բուժական նորագույն մեթոդների մասին համատեղ քննարկումները: Ապարանի բժշկական կենտրոնում այս այցի ընթացքում անվճար խորհրդատվություն և հետազոտություն է անցել 101 հիվանդ:

Բաց դռների օր` Ապարանում     
+374 10 47 11 00
QR
Price list QR