2018թ. հոնվարի 24-ին Էրեբունի ԲԿ-ում կայացավ ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանի պրես- կոնֆերանսը, որտեղ շոշափվեց կաթվածի չարաբաստիկ թեման: Բժիշկ Սահակյանը պատասխանեց հավաքվածների հարցերին և նշեց, որ ինչպես, հատկապես, Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կաթվածը համարվում է մահացության և հաշմանդամության երկրորդ պատճառը: Եթե նախկինում կաթվածի բուժումը հիմնականում կոնսերվատիվ էր և ուղղված էր նրա հետևանքների դեմ պայքարին, ապա այսօր, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ զուգընթաց, բժիշկներն ունեն հնարավորություն բուժել հիվանդության առաջացման սկզբնաղբյուրը:
«Այժմ կաթվածը այն հիվանդությունն է , որը պահանջում է հրատապ , շատ հաճախ, վիրահատական միջամտություն:Հրատապ ասելով, ինկատի ունենք , որ կաթվածին բնորոշ առաջին ախտանիշներ նկատելուն պես, երբ ամեն մի րոպեն ճակատագրական է , անհրաժեշտ է դիմել հիվանդանոց ` (հանկարծակի առաջացած թուլություն կամ ձեռքի կամ ոտքի թմրածություն, բերանի անկյան իջեցում, խոսքի խանգարում, հանկարծակի սկսված ուժեղ գլխացավ և այլն): Խնդիրը նրանում է, որ հիվանդները հաճախ ուշ են դիմում հիվանդանոց, որն էլ թույլ չի տալիս ավելի արդյունավետ բուժում անցկացնել, և հաճախ հանգեցնում է հաշմանդամության, իջեցնում է մարդու կյանքի որակը», - նշեց բժիշկ Սահակյանը:
Այսօր ամբողջ աշխարհում կաթվածի բուժման հարցում մեծ դեր է խաղում էնդովասկուլյար նեյրովիրաբուժությունը, որն իրենից ներկայացնում է մինիմալ ինվազիվ և արդյունավետ միջամտություն: Առանց զգալի վնասվածքների, առանց բաց վերքերի էնդովասկուլյար վիրաբույժը ոտքի անոթից կարող է հասնել մինչև ուղեղը սնուցող անոթներին և կատարել անհրաժեշտ միջամտություն: Օրինակ, անևրիզմի` անոթի պատի լայնացման և նրա պատռվածքի դեպքում կարելի է ներանոթային եղանակով ամրացնել վնասված տեղը ` կանխելով արյունա զեղումը: Կամ ուղեղը սնուցող անոթների նեղացման , քներակի աթերոսկլերոտիկ վնասվածքի դեպքում կարող է կատարվել այդ զարկերակների ներանոթային ստենտավորում: Եվ , ամենակարևորն այն է , երբ ուղեղի անոթը խցանվում է թրոմբով (արյան մակարդուկով) , այդ ժամանակ կարելի է անհապաղ կերպով հեռացնել այդ թրոմբը` վերականգնելով արյան հոսքը դեպի ուղեղ:
Էրեբունի ԲԿ-ը Հայաստանի առաջատար բուժկենտրոններից է , որն արդեն մի քանի տարի է , ինչ իրականացնում է տարբեր տեսակի էնդովասկուլյար նեյրովիրաբուժական միջամտություններ, որոնք դարձել են սովորական աշխարհի առաջատար կլիկաներում և հանգեցրել կաթվածից առաջացած մահացության և հաշմանդամության նվազեցմանը: Էրեբունի ԲԿ-ի ժամանակակից սարքավորոմներով և դեղորայքով («Ալտեպլազա» դեղամիջոց) հագեցվածությունը , բարձր որակավորում ստացած բժիշկները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Կանադայի առաջատար կլինիկաների լավագույն մասնագետների հետ համագործակցությունը օգնում են ապահովել բարձորակ բուժօգնություն կաթվածի դեպքում: Էրեբունի ԲԿ-ում մեծ ուշադրություն է դարձվում, ինչպես տվյալ հիվանդութան անհետաձգելի բուժմանը, այնպես էլ վերականգնողական , պրոֆիլակտիկ և բուժիչ միջոցառումներին:
https://erebunimed.com/arm/news.more/63
https://erebunimed.com/arm/news.more/131
https://erebunimed.com/arm/news.more/146
https://erebunimed.com/arm/news.more/40
https://erebunimed.com/arm/news.more/19