Loading

Կտրված դաստակը հաջողվեց վերականգնել

06.03.2017

Կտրված դաստակը հաջողվեց վերականգնել
Կտրված դաստակը հաջողվեց վերականգնել

2017թ. հունվարի վերջին, հիվանդ Գ.Զ-ն, ծնված 1976 թ., ընդունվեց Էրեբունի ԲԿ ձախ ձեռքի դաստակի ամբողջական կտրվածքով՝ էլեկտրական սղոցից վնասվածքի պատճառով։

Շտապ կերպով հիվանդը հասցվեց Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք, որտեղ բաժանմունքի վարիչ բ.գ.թ.Արմեն Հովհաննիսյանի և պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանի ղեկավարությամբ անցկացվեց բարդագույն վիրահատություն՝ դաստակի ռեպլանտացիա։ Նախադաստակի ոսկրերի, մկանների ծալող և պարզող ջլերի, նյարդերի, զարկերակների և երակների վերականգնում։ Վիրահատությունը տևեց մոտ 10ժամ։

Հետվիրահատական շրջանը անցավ սահուն, հիվանդը գտնվում էր պլաստիկ վիրաբույժների հսկողության տակ։ Այժմ հիվանդը անցնում է մատների շարժողականության ֆունկցիայի ինտենսիվ վերականգնողական կուրս։

Կտրված դաստակը հաջողվեց վերականգնել Կտրված դաստակը հաջողվեց վերականգնել

Նման վիրահատությունները չափազանց բարդ են և անցկացվում են ոչ բոլոր կլինիկաներում ։

Էրեբունի ԲԿ -ի պլաստիկ վիրաբույժների բարձր պրոֆեսիոնալիզմը կարողացել է ոչ մեկ անգամ ապացուցել , որ իրենց ուժերի սահմանում է լուծել այսպիսի բարդագույն խնդիրներ։

+374 10 47 11 00
QR
Price list QR