Loading

«Էրեբունի»-ում էր ՌԴ առողջապահության փոխնախարարը

21.10.2019

«Էրեբունի»-ում էր ՌԴ առողջապահության փոխնախարարը

ՌԴ առողջապահության փոխնախարար Տատյանա Սեմյոնովայի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Էրեբունի» ԲԿ հիմնադիր Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ ՌԴ առողջապահության փոխնախարար ՏատյանաՍեմյոնովան նախ շրջել են բուժկենտրոնի նորաբաց բաժանմունքներում, ծանոթացել ԲԿ ախտորոշիչ ծառայությունների հնարավորություններին: Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ պրոֆեսոր Քուշկյանը, ողջունելով հյուրերին, կարեւորել է հայ-ռուսական համագործակցությունը եւ իր պատրաստակամությունն է հայտնել՝ օժանդակելու հետագա համատեղ ծրագրերին՝ ի շահ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման: Հարություն Քուշկյանը, որպես առողջապահության կազմակերպիչ, բարձր է գնահատել վերջին շրջանում առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ծրագրերը եւ հույս հայտնել, որ դրանք շարունակական եւ առավել ադյունավետ են լինելու:

«Էրեբունի» ԲԿ ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Դավիդ Սահակյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգում ներդրված երկու խոշոր՝ Իշեմիկ սուր կաթվածի եւ Սանավիացիայի պետական ծրագրերը, որոնք հաջողությամբ իրականացվում են «Էրեբունի» ԲԿ-ում: Դավիդ Սահակյանը, մասնավորապես, ներկայացրել է 2019 թ-ից մեկնարկած ծրագրերի նպատահակարմարությունը եւ անհրաժեշտությունը, նշելով, որ մինչ այժմ Ինսուլտի պետական ծրագրով 249 հիվանդ ստացել է անհրաժեշտ բուժօգնություն պետության հաշվին, եւ որ այդ ցուցանիշը 10 անգամ ավելին է 2018 թ. համեմատ: Վկայակոչելով Սանավիացիայի ծրագիրը՝ ցերեբրովասկուլյար նյարդավիրաբույժը շեշտել է, որ ապրիլից մեկնարկած ծրագիրը մեծ աջակցություն է ոչ միայն իշեմիկ ինսուլտի, այլեւ անհետաձգելի այլ դեպքերի համար, որը եւս ֆինանսավորվում է պետության կողմից:

ՌԴ առողջապահության փոխնախարար Տատյանա Սեմյոնովան իր գոհունակությունն է հայտնել այս ծրագրերի աննախադեպ արդյունքների վերաբերյալ եւ շնորհավորել հայ գործընկերներին՝ կարճ ժամանակահատվածում նման ցուցանիշներ գրանցելու առիթով: ՌԴ առողջապահության փոխնախարարը վստահեցրել է, որ հետագայում շարունակվելու է համագործակցությունը ՀՀ առողջապահության նախարարության, «Էրեբունի» ԲԿ-ի հետ՝ Հայաստանում նոր ծրագրեր կյանքի կոչելու հարցում:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, մեկ անգամ եւս ծանոթանալով ներկայացված ծրագրերի ցուցանիշներին, շեշտել է նախարարության քաղաքականության ուղղությունները եւ իր գոհունակությունը հայտնել արձանագրված արդյուքնենրի վերաբերյալ:

+374 10 47 11 00
QR
Price list QR