Loading

Արման Ծատուրյանն առաջին անգամ ռոբոտիկ վիրաբուժական համակարգով վիրահատություն է կատարում

30.01.2026

2026 թվական, 28-ը հունվարի. Օնկոուրոլոգ Արման Ծատուրյանն առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ռոբոտիկ վիրաբուժական համակարգով վիրահատություն է կատարում` հեռացնում է շագանակագեղձը: Շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ է պայմանավորված եղել հենց ռոբոտիկ վիրաբուժական համակարգով առաջին անգամ վիրահատելու մասնագետների որոշումը: Վիրահատարանում են ինչպես Չինաստանի Շենժեն քաղաքում վերջերս վերապատրաստված բժիշկները` «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, այնպես էլ կենտրոնի մյուս վիրաբույժները, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները և այլ մասնագետներ: «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, երկարամյա վիրաբուժական փորձով, մասնագիտությամբ ուրոլոգ պրոֆեսոր Միքայել Մանուկյանը վիրահատության ընթացքին է հետևում: Շնորհավորանքներն ու գոհունակության խոսքերը` վիրահատության հաջող ավարտին:

Մեկ օր առաջ:

EDGE Medical. Վիրաբուժական ռոբոտների արտադրության արագ զարգացող մասնագիտացված Չինական ընկերություն, որը գործունեության կարճ ժամանակահատվածում կարողացել է իր կայուն տեղն ու դերը գրանցել աշխարհ քարտեզի վրա:

«Զարգացնել վիրաբուժությունը` բարձրացնելով բուժօգնության որակը»,

Այս առաքելությամբ EDGE Medical ընկերությունն առաջարկում է բարձրորակ ռոբոտացված վիրաբուժական համակարգեր լավագույն լուծումներով՝ նպաստելով կյանքի որակի բարելավմանը:

Այսօր EDGE Medical-ն առաջարկում է տեխնոլոգիապես կատարելագործված ամբողջական արտադրական պորտֆել` մեկ, մեկից ավելի մուտքային լապարոսկոպիկ, էնդոսկոպիկ վիրաբուժական ռոբոտային համակարգեր:

«Էրեբունի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել EDGE Medical ընկերության արտադրության վերջին սերնդի բազմամուտքային MP2000 ռոբոտիկ վիրաբուժական համակարգ:

Կախովի կառուցվածք` չորս թևով, երկաստիճան դիրքավորմամբ՝ նուրբ, ճշգրիտ, միևնույն ժամանակ արագ համընկման համար: Աշխատանքային մեծ տարածք` լրացուցիչ` երրորդ ձեռքի կիրառման հնարավորությամբ: Ընդհանուր թվով 12 հատվածից բաղկացած` չորս թևեր` ներառյալ տեսախցիկի թևը:

Կոնսոլ վիրաբույժի շարժումների ինտուիտիվ կառավարման համար, դիտման բարձրորակ` 3D, միաժամանակ ինքնուրույն մշակվող պատկերային համակարգ, 10-ն անգամ պատկերի խոշորացում, Էրգոնոմիկ դիզայն, փոխկապակցված խելացի կառավարում և այլ առաջատար համակարգեր:

Վիրաբուժական բարձրակարգ մասնագիտացված գործիքների լայն տեսականի՝ բարձր ճշգրտությամբ ու ճկունությամբ` նուրբ միջամտություններ համար։

Նորարարական ռոբոտային տեխնոլոգիաներ և ալգորիթմներ` ճշգրիտ կառավարման, պատկերագրման համար։

Ռոբոտիկ վիրահատական համակարգը նախատեսված է ուրոլոգիական, գինեկոլոգիական, գաստրոէնտերոլոգիական, կրծքային, լյարդի, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի վիրաhատությունների համար, այս համակարգի յուրաքանչյուր առավելություն հատկապես կարևորվելու է ուռուցքային հիվանդությունների ժամանակ: Եվ այսպես` ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայության երիտասարդ ղեկավար Արման Ծատուրյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ռոբոտիկ վիրաբուժության զարգացման առաջամարտիկը դարձավ: Երիտասարդ բժիշկների մասնագիտական աճին մշտապես աջակցող պրոֆեսոր Հարություն Քուշկյանի նախաձեռնությունը և ռոբոտիկ վիրաբուժական այս համակարգի ձեռքբերումը ռազմավարական հերթական քայլն է` նոր, առավել բարձր մակարդակի հասցնելու վիրաբուժական ծառայությունները տարածաշրջանում:

Արման Ծատուրյանն առաջին անգամ ռոբոտիկ վիրաբուժական համակարգով վիրահատություն է կատարում
Feedback
+374 10 47 11 00
QR
Price list QR