Loading

Պարանոցային հատվածի ատամնաձև ելունի կոտրվածք

27.10.2016

Պարանոցային հատվածի ատամնաձև ելունի կոտրվածք

12.10.2016թ. –ին քաղաքացի Կ.Գ.-ն ծնված 1993թ. ընդունվեց Էրեբունի ԲԿ՝ բարձրությունից ընկնելուց հետո 2-րդ պարանոցային ողի ատամնաձև ելունի կոտրվածքով (տիպ 3) բեկորների տեղաշարժով, ձախակողմյան պարապլեգիայով: Ընդունվելուց հիվանդի մոտ բացակայում էին ձախ ձեռքի և ոտքի շարժումները, նաև այդ վերջույթներում կար մասնակի զգայունության խախտում:

ԿՏ-հետազոտություն անցկացնելուց հետո հայտնաբերվեց՝ հիմքի մոտ 2-րդ պարանոցային ողի ատամնաձև ելունի կոտրվածք՝ բեկորների դեպի առաջ ամբողջական տեղաշարժով:

Պարանոցային հատվածի վնասվածքները միշտ ավելի վտանգավոր են, քան այլ հատվածների վնասվածքները՝ հաշվի առնելով կյանքի համար կարևոր ֆունկցիոնալ կենտրոնների անմիջական մոտիկությունը, որոնց վնասումը շատ հաճախ հանգեցնում են մահվան կամ որոշ դեպքերում այդպիսի հիվանդները ձեռք են բերում ծանր հաշմանդամություն:

Պարանոցային հատվածի ատամնաձև ելունի կոտրվածք

Շատ կարևոր է այդպիսի հիվանդների պարանոցային հատվածի անհապաղ ֆիքսումը հենց տեղում, և միայն այդպես հիվանդանոց տեղափոխումը, քանի որ պարանոցի և գլխի շարժումը կարող է ծանր հետևանքներ ունենալ:

Անհապաղ, հիվանդանոց ընդունվելուն պես, հիվանդ Կ.Գ.-ին, ռենտգեն հսկողության տակ, կատարվեց ատամնաձև ելունով 1ին ողի առաջնային տեղաշարժի ուղղում միարժամանակ գլխի ձգում ապահովելով:

Պարանոցային հատվածի ատամնաձև ելունի կոտրվածք

19.10.2016թ. ընդհանուր անզգայացման տակ, ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար Կ.Գ. Մոմջյանի կողմից կատարվեց վիրահատություն՝ առաջնային մուտքից պարանոցային ողի 2րդ մարմնի միջով անցկացվեց հատուկ պտուտակ դեպի նախապես ուղղված ատամնաձև ելուն, այս կերպ ֆիքսելով իր տեղում, հանվեց գլխի ձգումը: Հետագայում պարանոցային հատվածը ֆիքսվեց պարանոցի ֆիքսատորով:

Հետվիրահատական շրջան՝ վիրահատությունից երկու օր անց պացիենտը կարողացավ կատարել շարժում ձախ արմունկային հոդում, իսկ հաջորդ օրը՝ դաստակում: Զգալիորեն լավացան ձախ ոտքի շարժումները, վերականգնվեց զգայունությունը այդ վերջույթներում: Հետագա դրական դինամիկայի ֆոնի վրա 25.10. 2016թ. հիվանդը ոտքի կանգնեցվեց: Վերականգնողական բուժումը շարունակվում է:

Պարանոցային հատվածի ատամնաձև ելունի կոտրվածք

Վերը նկարագրված վիրահատությունը Հայաստանում կատարվել է առաջին անգամ: Հաջող ընթացքը պայմանավորված էր տուժածին ճիշտ ժամանակին ցուցաբերված բուժօգնությամբ, ինչպես նաև աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով և Էրեբունի ԲԿ-ի տեխնիկական հագեցվածությամբ:

+374 10 47 11 00
QR
Price list QR