Loading

Լայելի համախտանիշ

07.05.2021

Լայելի համախտանիշ

33-ամյա կնոջ մոտ հակաբիոտիկի կիրառումից անմիջապես հետո նկատվել է ծայրահեղ ծանր ալերգիկ ռեակցիա: Մարզային բուժկենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունիե ԲԿ ալերգոլոգիական ծառայություն: Առաջնային զննումից հետո ծառայության ղեկավար, Երևան քաղաքի գլխավոր ալերգոլոգ Քրիստինա Ջամալյանը ախտորոշել է Լայելի համախտանիշ՝ դեղորայքային ծանր ալերգիա: Բժշկական կենտրոն ընդունվելու պահին հիվանդն ուներ մաշկի մակերեսի 80 տոկոս ախտահարում՝ մաշկը պատված էր բշտիկներով, ախտահարված էին նաև բերանի, վերին շնչուղիների, աղեստամոքսային և միզասեռական համակարգերի լորձաթաղանթները: Մինչ այս դեպքը հիվանդը բազմակի կիրառել է հակաբիոտիկներ՝ առանց ալերգիկ որևէ խնդրի:

Լայելի համախտանիշը դեղորայքային տոսքիդերմիայի ծանր տեսակ է: Նման ախտորոշման դեպքում մահվան հավանականությունը բավական բարձր է: Երիտասարդ կնոջ կյանքի և առողջության համար Քրիստինա Ջամալյանը պայքարել է 20 օր: Մասնագիտական լուրջ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը: Հիվանդն այժմ ապաքինմամբ դուրս է գրվել:

+374 10 47 11 00
QR
Price list QR