Loading

Ռենտգենախտորոշման նորագույն սարքավորումների առանձնահատկություններն ու առավելությունները. Նաիրա Մինասյան

26.05.2014

Ռենտգենախտորոշման նորագույն սարքավորումների առանձնահատկություններն ու առավելությունները. Նաիրա Մինասյան

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ռենտգեն ծառայության ղեկավար Նաիրա Մինասյանը, մեզ հետ զրույցում ներկայացրեց ռենտգենոլոգիական և համակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշումների համեմատական բնութագիրը:

Բժշկուհի Մինասյան, ներկայացրեք, խնդրե’մ, կենտրոնի ռադիոլոգիական ծառայությունները:

– Կենտրոնի ռադիոլոգիական բաժանմունքն իր մեջ ներառում է ռենտգենոլոգիական, համակարգչային տոմոգրաֆիայի և ուլտրաձայնային ախտորոշման ծառայություններ: Բուն աշխորոշումն իրականացվում է «Siemens» ապրանքանիշի նորագույն սարքավորումներով, որը երաշխավորում է բարձր որակի ռենտգեն-պատկերների ստացումը: Ֆոտոլաբորատորիան հագեցած է մեքենայացված և թվային երևակման սարքերով, ինչը հնարավորություն է տալիս րոպեների ընթացքում բարձրորակ նկար ստանալ, ինչպես նաև նպաստում է կարճ ժամանակահատվածում հիվանդին տրամադրել բժշկի եզրակացությունը:

Ռենտգենախտորոշման նորագույն սարքավորումների առանձնահատկություններն ու առավելությունները. Նաիրա Մինասյան
Ռենտգենախտորոշման նորագույն սարքավորումների առանձնահատկություններն ու առավելությունները. Նաիրա Մինասյան
Ռենտգենախտորոշման նորագույն սարքավորումների առանձնահատկություններն ու առավելությունները. Նաիրա Մինասյան

Ինչո՞վ է տարբերվում համակարգչային տոմոգրաֆիան ռենտգեն ախտորոշումից:

– Ի տարբերություն ռենտգենային հետազոտության, որը հնարավորություն է տալիս ստանալ գումարային պատկեր՝ համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ կատարվում է շերտավոր հետազոտություն, հետագա եռաչափ վերակառուցման հնարավորությամբ: Չնայած, պետք է նշել, որ համակարգչային տոմոգրաֆիայի հիմքում ևս ընկած է ռենտգենյան հետազոտման մեթոդը:

Թեև XX դարի վերջին տասնամյակներում մարդիկ սկսեցին ավելի քիչ կարևորություն տալ ռենտգենոլոգիական ախտորոշմանը (համակարգչային տոմոգրաֆիայի ստեղծմամբ ու լայն տարածմամբ պայմանավորված), այնուամենայնիվ, բժշկության արդի զարգացման հետ մեկտեղ, նորից լայն տարածում ու կարևորություն է ստանում ռենտգենոլոգիական ախտորոշումը:

Ի՞նչը նպաստեց ռենտգենոլոգիայի վերստին կարևորմանն ու գնահատմանը: Որո՞նք են ռենտգենոլոգիական ախտորոշման առավելությունները:

– Ռենտգենոլոգիական աշխորոշման առաջին առավելությունը ռենտգեն պատկերի տեղեկատվական բնույթն է: Ինչպես գիտենք, ռենտգեն պատկերը ստացվում է 3 գույների (սև, սպիտակ և մոխրագույն) համադրությամբ: Որքան բարձր է սարքավորումների ախտորոշիչ հնարավորություններն ու ժապավենի որակը, այնքան եռագույնի կոնտրաստավորումն ավելի արտահայտիչ է դառնում: Համապատասխանաբար՝ ռենտգենոլոգիական նկարը դառնում է ավելի հասկանալի ու մատչելի, իսկ ախտորոշումը՝ առավել ճշգրիտ: «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռենտգենոլոգիական բաժանմքունքը, ունենալով վերոնշյալ հնարավորությունը, հնարավորինս կարճ ժամանակահատվածում իրականացնում է ճշգրիտ ախտորոշում:

Երկրորդ առավելությունը հետազոտման մատչելիությունն է: Հաջորդ՝ թերևս, ամենակարևոր առավելությունը ռենտգեն ախտորոշման ժամանակ հիվանդի՝ համեմատաբար ավելի քիչ ճառագայթումն է:

Կա՞ն հիվանդություններ, որոնց ախտորոշման համար «անփոխարինելի» է ռենտգեն հետազոտությունը:

– Սխալ կլինի ասել, որ ռենտգեն հետազոտությունն անփոխարինելի է այս կամ այն հիվանդության աշխատորոշման պարագայում, քանի որ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով ևս հնարավոր է: Այնուամենայնիվ, ռենտգեն հետազոտությունը հատկապես հենաշարժական, կրծքավանդակի օրգանների և ստամոքս-աղիքային տրակտի պաթոլոգիաների ախտորոշման համար առավել կարևոր նշանակություն ունի և հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ և հստակ ախտորոշում իրականացնել:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ռենտգեն ծառայության ղեկավար Նաիրա ՄինասյանԺամանակակից բժշկության մեջ մրցակցու՞մ են ռենտգենոլոգիան և համակարգչային տոմոգրաֆիան, թե՞, այնուամենայնիվ, հաջողվել է բալանսավորել:

– Ներկայումս և՛ համակարգչային տոմոգրաֆիան, և՛ ռենտգենոլոգիան ունեն իրենց ուրույն դերն ու նշանակությունը բժշության մեջ, ընդ որում՝ երկուսն էլ անփոխարինելի են: Հետազոտության այս երկու ձևերը ներդաշնակորեն լրացնում են միմյանց, քանի որ կան դժվար ախտորոշվող հիվանդություններ, որոնց բացահայտումը հնարավոր է միայն համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության միջոցով:

Այսպիսով, որպեսզի ռենտգենոլոգիական հետազոտությունը նպաստի հիվանդի առողջությանը, անհրաժեշտ է ճշգրիտ կլինիկական ցուցում, կոմպետենտ իրականացված և մեկնաբանված հետազոտություն:Ամփոփելով վերոնշյալ՝ պետք է հավելեմ՝ որ «Էրեբունի» բժշկական կենտրոնն ունի բոլոր հնարավորությունը (բարձր որակավորում ունեցող մասնագետներ և նորագույն բարձրորակ սարքավորումներ) ճիշտ ախտորոշում և բուժում իրականացնելու համար:

+374 10 47 11 00
QR
Price list QR