Loading

Մասնագիտական քննարկում

05.07.2021

Մասնագիտական քննարկում

Ինչ դեր է կատարում համակարգչային տոմոգրաֆիան սուր իշեմիկ ինսուլտի ախտորոշման ժամանակ: Թեմայի մասին խոսել են մասնագետները՝ «էրեբունի» ԲԿ-ում կայացած քննարկման ընթացքում: 2019 թ. փետրվարից մեկնարկած սուր իշեմիկ կաթվածի պետական ծրագիրը մեծ հաջողությամբ կիրառվում է «էրեբունի» ԲԿ-ում: Երկու տարի անց հիմնվելով Հայաստանի և արտերկրի բժշկական փորձի վրա՝ «Էրեբունի» ԲԿ-ի ռադիոլոգ Լուսինե Մալխասյանը գործընկերներին է ներկայացրել համակարգչային տոմոգրաֆիայի առաջնայնությունը և կարևորությունը իշեմիկ ինսուլտի վաղ ախտորոշման և բուժման ընթացքի գնահատման մեջ: Զեկույցում ներկայացվել են ինսուլտների տեսակները, իշեմիկ ինսուլտի վաղ ախտորոշման չափորոշիչները, խոսվել ASPECTS սանդղակի մասին, որը մինչև ծրագրի ներդրումը հանրապետությունում գրեթե չի կիրառվել։ Քննարկվել են կոլլատերալների գնահատման, ինչպես նաև պերֆուզիոն ՀՇ-ի մեթոդները, որոնք ևս ինսուլտի գնահատման և վաղ հայտնաբերման մեջ ունեն մեծ դեր։ Քննարկմանը մասնակցել են «Էրեբունի» ԲԿ տարբեր մասնագետներ՝ ռադիոլոգներ, նյարդաբաններ, նյարդավիրաբույժներ:

+374 10 47 11 00
QR
Price list QR