Loading

Եւս 7 երեխա այսօրվանից լսում է

20.08.2018

Եւս 7 երեխա այսօրվանից լսում է
Եւս 7 երեխա այսօրվանից լսում է

7 երեխա այսօր լսելու հնարավորություն ստացավ: Մեկ ամիս առաջ կատարված ականջախեցու կոխլեար իմպլանտացիայից հետո նրանց միացվեց նաեւ խոսակցական պրոցեսորը, ինչի արդյունքում առաջին անգամ նրանք լսեցին արտաքին աշխարհի ձայները:

Արդեն տասը տարի է, ինչ Հայաստանում ծանրալսություն ունեցող երեխաները ստանում են լսելու ու խոսելու հանարավորություն: 2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` ականջախեցու կոխլեար իմպլանտի տեղադրում: Երկկողմանի ծանրալսության եւ խլության դեպքում կոխլեար իմպլանտացիան ձայները լսելու միակ հնարավորությունն է:

Ծրագիրը Հայատանում իրականացնում են «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի մասնագետները` ԱՄՆ USLA կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիամայի հետ: Գործընկերը Հայկական միջազգային բժշկական կազմակերպություն-հիմնադրամն է, որի ղեկավարը մեր հայրենակից Սալբի Ագարակյանն է: Հենց այս հիմնադրամի օգնությամբ էլ ձեռք են բերվում թանկարժեք իմպլանտները:

2004 թվականից է վեր Հայաստանում միակ այս միջամտության արդյունքում շուրջ 140 երեխա լսում է: Այս վիրահատությունները կատարելու համար անհրաժեշտ է մասնագիտական լուրջ թիմ ու տեխնիկական հնարավորություններ: Կատարված բոլոր վիրահատությունները բացառապես դրական ելքով են:

+374 10 47 11 00
QR
Price list QR