Loading

TUMOR BOARD

20.12.2018

 TUMOR BOARD

«Էրեբունի»-ում ստեղծվել է TUMOR BOARD

Հաշվի առնելով ուռուցքային հիվանդությունների տարածվածությունը եւ դրանց դեմ պայքարի համաշխարհային մարտահրավերները, «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հրամանով բուժհաստատությունում ստեղծվել է բազմադիսցիպլինար թիմ, ինչպես ընդունված է կոչել Tumor board: Թիմը կգլխավորի «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանական ծառայությունների գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանը: Թիմում ընդգրկված են կոլոպրոկտոլոգիական ծառայության ղեկավար Կարեն Շահնազարյանը, ընդհանուր և կրծքավանդակի վիրաբուժական ծառայության ղեկավար Արտակ Հովհաննիսյանը, մամմոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժական ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանը, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայության ռադիոլոգ Հայկ Սիմոնյանը, ինչպես նաեւ հիվանդին վիրահատող եւ բուժող բժիշկները: Ըստ պաթոլոգիայի՝ աշխատանքային խմբում կարող են ներգրավվել նաեւ անոթային և լազերային վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանը, պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար Մեսրոպ Շատախյանը, ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Տիգրան Կարապետյանը, նյադավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Մամիկոն Եղունյանը, ընդհանուր և էնդոկրին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Լեւոն Մխիթարյանը, ինչպես նաեւ «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Արտեմ Ստեփանյանը: Tumor board-ի ստեղծման կարեւորագույն նպատակը բուժհաստատությունում մատուցվող ուռուցքաբանական ծառայությունների որակի բարձրացումն է, մասնավորապես՝ վիրաբույժների ամբողջական ներգրավումը ուռուցքային հիվանդությունների բուժման գործընթացում եւ ադմինիստրատիվ հսկողության սահմանումը:

+374 10 47 11 00
QR
Price list QR