Loading

Վարպետաց դաս 2․ «Հիստերոսկոպիկ և ուլտրաձայնային հետազոտություններ»

12.09.2023

«Հիստերոսկոպիկ և ուլտրաձայնային հետազոտություններ. արգանդի խոռոչի հիվանդությունների ախտորոշում և բուժում»

Այս տարի մասնագետների քննարկամ թեման ամենապահանջվածներից է. երբ պետք է կատարել հիստերոսկոպիկ միջամտությունը, հատկապես որ հիվանդներին է այն ցուցված, և առհասարակ՝ ինչ է այս մեթոդը և ինչու է այն դարձել ախտորոշման անփոխարինելի մեթոդ գինեկոլոգիական բազմաթիվ հիվանդությունների դեպքում:

Այստեղ են «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան, ինչպես նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգները, հանրապետության և աշխարհի առաջատար կլինիկաների մասնագետները: Նրանց քննարկման առարկան նույնն է՝ հիստերոսկոպիան որպես առաջատար մեթոդ մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների հայտնաբերման, ախտորոշման և բուժման ժամանակ: Սա երկրորդ վարպետաց դասն է, որը կազմակերպել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ, «Գլասբո» կլինիկայի ղեկավար Լիլիթ Հովսեփյանը և «Դավիդյանց» լաբորատորիաների ղեկավար Աշոտ Դավիդյանցը: Ավանդական դարձած տարեկան այս հավաքին աջակցել են «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոններն, ինչպես նաև KARL STORZ գերմանական հայտնի ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:

Վարպետաց դաս 2․ «Հիստերոսկոպիկ  և  ուլտրաձայնային  հետազոտություններ»
+374 10 47 11 00
QR
Price list QR