Loading

Ուզում ենք լինել գեղեցիկ

02.11.2016

Ուզում ենք լինել գեղեցիկ

Առաջին անգամ Հայաստանում Էրեբունի ԲԿ-ի դիմածնոտային և էսթեթիկ վիրաբուժության բաժանմունքում բժիշկ Հայրապետյան Ա.Դ. ղեկավարությամբ իրականացվեց և հաջողությամբ ներդրվեց դեմքի երիտասարդացման համար նոր տեխնոլոգիա՝ Nano Fat Grafting կամ միկրոլիպոֆիլինգ:

Նանոտեխնոլոգիաները պլաստիկ վիրաբուժությունում դառնում են հատուկ հետաքրքրության առարկա, քանի որ այսօր ճարպային նանոմասնիկների կիրառումը մեծ հնարավորություններ է ընձեռում դեմքի երիտասարդացման համար: Պրոցեդուրան քիչ ինվազիվ է, ուղեկցվում է մինիմալ վնասվածքներով և պացիենտի անհարմարավետությամբ:

Պրոցեդուրան կատարվում է ամբուլատոր պայմաններում: Միկրոլիպոֆիլինգը հիանալի կերպով զուգակցվում է լիպոլիֆտինգի հետ՝ լավացնելով վերջինիս արդյունքները:

Նանոլիպոլիֆիլինգը ՝ մեթոդ է, որը թույլ է տալիս ներմուծել ավելի շատ քանակությամբ ցողունային բջիջներ, քան սովորական լիպոլիֆտինգի ժամանակ: Դա թույլ է տալիս ստանալ դեմքի մաշկի բավականին զգալի երիտասարդացնող էֆֆեկտ:

Ուզում ենք լինել գեղեցիկ Ուզում ենք լինել գեղեցիկ

Դեմքի մաշկի մակերեսի վրա ճարպային բջիջների ներարկման արդյունքները ավելի տևական բնույթ են կրում, քան հիալուրոնային թթվի ներարկումները:

Նանոլիպոֆիլինգը թույլ է տալիս շտկել մաշկի թերությունները, նվազեցնել դեմքի ձևափոխումը և հարթել կնճիռները՝ չդիմելով ավելի վնասակար պրոցեդուրաների, ինչպիսիք են խորը փիլինգը, լազերային հղկումը կամ սինթեթիկ միջոցների ներարկումը կնճիռների հարթեցման համար:

«Նանոլիպոֆիլինգը հիանալի այլընտրանք է սինթետիկ միջոցների և տալիս է երկարատև արդյունք», - համարում է բժիշկ Հայրապետյանը և բոլորին ցանկանում առողջություն և գեղեցկություն:

+374 10 47 11 00
QR
Price list QR