Loading

Վնասված սիրտը փրկեցին

09.11.2017

Վնասված սիրտը փրկեցին
Վնասված սիրտը փրկեցին

Նոյեմբերի 1-ին 29 ամյա Ս.Ա.-ն տեղափոխվեց Էրեբունի ԲԿ-ի ընդունարան կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վնասվածքներ, III0 շոկ ախտորաշմամբ:

Անհապաղ կարգով անցկացվեց առաջնային զննում և ԿՏ հետազոտություն, ինչի արդյունքում հաստատվեց երկու կտրած-ծակած թափանցող վնասվածք կրծքավանդակի ձախ կողմում` թոքի ,սրտի ձախ փորոքի, որովայնի օրգանների և ստոծանու վնասվածքներով, սուր արտահայտված հեմոթորաքս, հեմոպերիկարդ և պնեվմոպերիտոնեում: Վիրավորը կյանքի ցուցումներով անհապաղ կերպով հասցվեց վիրահատարան:

Վիրաբույժների թիմը կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․, պրոֆ․ Արտակ Հովհաննիսյանի, Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ավագ վիրաբույժ բ.գ.թ. , Արա Մելիքյանի , թորակալ վիրաբույժ Գագիկ Սողոմոնյանի և վիրաբույժ Տ. Է. Արաքելյանի մասնակցությամբ կատարվեց բարդագույն վիրահատություն: Անհապաղ թորակոտոմիա, սրտի ձախ փորոքի վերքի կարում, թոքի և ստոծանու կարում, ամբողջականության վերականգնում, հեմոստազ և ստոծանու կարում: Այնուհետև երկրորդ փուլ․ կատարվեց որովայնահատում , որի ժամանակ հաստատվեց, որ ստամոքսի առջևային պատին կար տրանսթորակալ վնասվածք ներստամոքսային մեծ հեմատոմայի գոյացմամբ: Կատարվեց ստամոքսի կարում, արյունահոսության կանգնեցում, ստոծանու կարում, սանացիա և որովայնային խոռոչի դրենավորում: Միաժամանակ վիրահատության ընթացքում կատարվեց պլևրալ խոռոչից ստացված արյան ռեինֆուզիա, նույնախումբ արյան փոխներարկում։

Հետվիրահատական շրջանը անցնում է համապատասխան տարած վնասվածքի և վիրահատական միջամտության: Կենսական կարևորության հիմնական ցուցանիշների վերականգնվելուց և ինտենսիվ բուժում անցնելուց հետո, վիրավորը Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեց վիրաբուժական կլինիկա` հետագա բուժման համար:

Այսպիսով ձեռնարկվեց ունիկալ փոխհամաձայնեցված բուժական տակտիկա,որն ուղղված էր մարդու կյանքը փրկելուն, քանի որ սրտի ձախ փորոքի, թոքի և ստամոքսի զուգակցված վնասվածքները շատ դեպքերում ավարտվում են մահացու ելքով:

https://youtu.be/1sPk65bQ3f4

+374 10 47 11 00
QR
Price list QR