Էնդոսկոպիկ հետազոտությունների ծառայության հեռախոսահամար +374 15 47 23 18
Էնդոսկոպիկ հետազոտությունների ծառայությունում իրականացվում են ախտորոշիչ և բուժական էնդոսկոպիկ միջամտություններ
- էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա
- կոլոնոսկոպիա
- բրոնխոսկոպիա
- էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա (ԷՌԽՊԳ)
Կատարվում են նաեւ այնպիսի վիրաբուժական միջամտություներ, ինչպիսիք են.
- կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորում
- կերակրափողի, պիլորոդուոդենալ և հաստ աղու ստենտավորում
- ՌԽՊԳ /ռետրոգրադխոլանգիոպան կրեատոգրագիա/
- ԷՊՍՏ /Էնդոսկոպիկ պապիլոսֆինկտերոտոմիա/
- լեղածորանի ստենտավորում
- լորձաթաղանթի էնդոսկոպիկ ռեզոկցիաներ նախաքաղցկեղային պոլիպանման գոյացություների համար
- էնդոսկոպիկ գաստրոստոմայի ձևավորում
- կերակրափողի ախալազիաների դեպքում բալոնային դիլատացիա
- վիրաբուժական մեծ ծավալների էնդոսկոպիկ միջամտությունների հնարավորություներ
- արգոնպլազմա կոագուլացիա
«Էրեբունի» ԲԿ Էնդոսկոպիկ հետազոտությունների ծառայությունը համալրված է գերժամանակակից այնպիսի սարքավորումներ, որոնք դեռեւս նորություն են հանրապետությունում: Բաժանմունքը հագեցած է ճապոնական PENTAX medical ընկերության գերժամանակակից էնդոսկոպերով, որոնք հնարավորություն են տալիս ստամոքսի եւ աղիների հետազոտություններն իրականացնել անցավ եւ առանց դժվարությունների: Իսկ գոյացություններ հայտնաբերելու դեպքում հենց հետազոտության ընթացքում հնարավոր է կատարել վիրահատություն:
Ծառայությունը համալրված է նաև վերջին սերնդի էնդոսկոպիկ ուլտրաձայնային համակարգով: Ճապոնական Hitachi ընկերության նորագույն ախտորոշիչ սարքը հնարավորություն է տալիս էնդոսկոպիկ հետազոտությունը համակցել ուլտրաձայնային ախտորոշմամբ՝ ստանալով գերճշգրիտ պատկեր՝ նվազագույն ինվազիվ միջամտությամբ: Էնդոսկոպիկ ուլտրաձայնային ախտորոշումը ժամանակակից բժշկության մեջ համարվում է առաջատար ախտորոշիչ մեթոդ ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղածորանների ախտահարումների և ուռուցքային հիվանդությունների դեպքում:
Գնացանկ
էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա
15,000
էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա ներերակային անզգայացմամբ
35,000
էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա ներերակային անզգայացմամբ, հելիկոբակտերի որոշումով
40,000
Ուղիղսիգմայաձևաղիքադիտում (ՈՒՍԱԴ)
15,000
Հաստաղիքադիտում (ՀԱԴ)
25,000
Հաստաղիքադիտում (ՀԱԴ) անզգայացմամբ
45,000
Որկորստամոքստասներկումատնյաաղիքադիտում (ՈՍՏ) վիդեո էնդոսկոպով
20,000
Տոտալ կոլոնոսկոպիա առանց անզգայացման
25,000
Տոտալ կոլոնոսկոպիա առանց անզգայացման CO2 գազով
30,000
Հելիկոբակտերի որոշումը բիոպսիոն մեթոդով
5,000
Բրոնխոալվեոլար լավաժ (ԲԱԼ)
20,000