«Էրեբունի» ԲԿ-ի էնդոկրինոլոգիական ծառայությունում իրականացվում է էնդոկրին հիվանդությունների լայն սպեկտրի ախտորոշում և բուժում: Ախորոշումն իր մեջ ներառում է պացիենտի հորմոնալ ուղղվածության լայնածավալ լաբորատոր հետազոտություններ, էնդոկրին համակարգի օրգանների հետազոտություն, այս կամ այն հիվանդության գենետիկական գործոնների առկայության հայտնաբերում և համապատասխան բուժման նշանակում:
Էրեբունի բժշկական կենտրոնի բազմապրոֆիլության շնորհիվ հնարավոր է էնդոկրինոլոգիական հիվանդների բազմամասնագիտական թիմի բժիշկների խորհրդատվության կազմակերպում (սրտաբաններ, ակնաբույժներ, նեֆրոլոգներ, նյարդաբաններ, էնդոկրին վիրաբույժներ, անոթային վիրաբույժներ և այլ մասնագետներ), ինչը զգալիորեն դյուրացնում է հիվանդությունների ախտորոշման գործընթացը և նպաստում արդյունավետ համալիր բուժման իրականացմանը:
Բաժանմունքի աշխատանքի հիմնական սկզբունքներն են. էնդոկրին հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից սխեմաների օգտագործումը՝ ապացուցողական բժշկության սկզբունքներին համապատասխան, և գործնականում ախտորոշման լաբորատոր ու գործիքային մեթոդների նորամուծությունների ակտիվ կիրառումը, ինչը նպաստում է էնդոկրին հիվանդությունների ժամանակին և ճիշտ հայտնաբերմանը:
- Հորմոնների խտության որոշման բարձր զգայուն մեթոդներ,
- ուլտրաձայնային հետազոտություն,
- ռենտգենագրաֆիա (թրքական թամբ, դաստակներ, ողնաշար),
- սցինտիգրաֆիա (վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձերի, ամբողջ մարմնի),
- համակարգչային տոմոգրաֆիա (մակերիկամներ),
- մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (հիպոֆիզ, մակերիկամներ),
- բարակասեղային ասպիրացիոն բիոպսիա (վահանաձև գեղձի):
Փորձառու բժիշկ-էնդոկրինոլոգների կողմից կազմակերպվում է էնդոկրին համակարգի բազմաբնույթ խանգարումներով հիվանդների լայն շրջանի մասնագիտացված օգնություն:
Շաքարային դիաբետ.
- շաքարային դիաբետ. 1-ին տիպ,
- շաքարային դիաբետ. 2-րդ տիպ,
- շաքարային դիաբետի բարդությունների բուժում ՝ ստորին վերջույթների դիստալ դիաբետիկ սիմետրիկ պոլինեյրոպաթիա, դիաբետիկ անգիոպաթիա:
Վահանաձև գեղձի հիվանդություններ.
- յոդ-սակավային հիվանդություններ,
- դիֆուզ տոքսիկ խպիպ,
- աուտոիմուն թիրեոիդիտ-հաշիտոքսիկոզ,
- ենթասուր թիրեոիդիտ,
- հիպոթիրեոզ,
- թիրեոտոքսիկոզ:
Հարվահանաձև գեղձի հիվանդություններ.
- հիպոպարաթիրեոզ,
- հիպերպարաթիրեոզ:
Մակերիկամի ֆունկցիայի խանգարումներ.
- Կուշինգի համախտանիշ,
- հիպերալդոստերոնիզմ,
- ադրենո-գենիտալ համախտանիշ:
Վերարտադրողական խանգարւմներ.
- դեռահասների ֆիզիկական և սեռական զարգացման խանգարում,
- ճարպակալում,
- ձվարանների դիսֆունկցիա,
- ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ:
Հիպոթալամո-հիպոֆիզար խանգարումներ.
- պրոլակտինոմա, ակրոմեգալիա,
- ոչ շաքարային դիաբետ,
- Շիենի համախտանիշ:
Հիվանդների վիճակի բարելավման նպատակով բաժանմունքի բժիշկներն առաջարկում են իրականացնել համալիր թերապևտիկ միջամտություններ՝ հիմնված դեղորայքային բուժման վրա, համակցված ֆիզիոթերապիայի ուղեցույցների, վերականգնողական գիմնաստիկայի ու յուրաքանչյուր հիվանդի համար անհատական մշակված սննդակարգային առաջարկների հետ:
Այն դեպքերում, երբ էնդոկրին հիվանդությունների բուժման համար պահանջվում է վիրահատական միջամտություն, բաժանմունքը՝ սերտ համագործակցելով էնդոկրին վիրաբուժության, նյարդավիրաբուժության, ընդհանուր վիրաբուժության և այլ վիրաբուժական բաժանմունքների հետ, կազմակերպում է հիպոֆիզի և մակերիկամների, հարվահանաձև և վահանաձև գեղձերի, ենթաստամոքսային գեղձի, կրծքագեղձերի ու սեռական գեղձերի մի շարք բարդ և բարձր տեխնոլոգիական վիրահատություններ:
Էնդոկրին օրգանների ախտահարման տեղակայումը և աստիճանը որոշելու նպատակով կիրառվում է Էրեբունի բժշկական կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ սարքավորումների ամբողջ սպեկտրը:
- հորմոնների կոնցենտրացիայի որոշում,
- ուլտրաձայնային հետազոտություն,
- ռենտգենագրաֆիա,
- համակարգչային տոմոգրաֆիա,
- մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:
- Սննդաբանություն
- Շաքարային դիաբետով հիվանդներին խորհրդատվական և բուժական օգնության տրամադրում
- Շաքարային դիաբետի վաղ և ուշ բարդությունների ախտորոշում: Դիաբետիկ բարդությունների առաջնային և երկրորդային կանխարգելում
- Անհատական սննդակարգի, ֆիզիկական ծանրաբեռնվածության ռեժիմի ընտրություն, 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների ինքնավերահսկման ուսուցում
- Շաքարային դիաբետով յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում՝ նրանց կյանքի որակի լավացման նպատակով
- Ճարպակալման, մետաբոլիկ համախտանիշի և նրա բարդությունների ախտորոշում և համալիր բուժում
- Էնդոկրին ծագման զարկերակային գերճնշման ախտորոշում և բուժում
- Մակերիկամների և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների համալիր ախտորոշում և բուժում
- Վահանաձև, հարվահանաձև գեղձերի հիվանդությունների, էնդոկրին օֆթալմոպաթիաների համալիր ախտորոշում և բուժում
- Հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում
- Ֆոսֆոր-կալցիումական փոխանակության խանգարումների ախտորոշում և բուժում
- Տարբեր էնդոկրինոպաթիաներով հիվանդների վիրահատական բուժման նախապատրաստում