Կանանց առողջության կենտրոնում իրականացվում են`
- հղիների նախածննդյան հսկողություն, ներառյալ բարձր ռիսկի խմբի և մարմնական ախտաբանություններով հղիներ
- հղիների հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստում ծննդաբերությանը՝ ըստ ԼԱՄԱԶ-ի ծրագրի
- գինեկոլոգիական հիվանդների հետազոտություն, բուժում
- կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրեր
- անպտղության պատճառների հայտնաբերման համալիր հետազոտություններ
- նեղ մասնագետների խորհրդատվության կազմակերպում
- գինեկոլոգիական ախտաբանությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում
- անպտղության ախտորոշում և բուժում
- ընտանիքի պլանավորում
Գնացանկ
β-Խորիոն հոնադոտրոպին հղիության ժամանակ
6,800
Տոկսոպլազմոզ
7,000
Ցիտոմեգալովիրուս
6,000
Ուրեոպլազմայի և միկոպլազմայի քանակական որոշում և հակաբիոտիկների նկատմամբ զգայունություն` մեզի, հեշտոցի սերմի և միզուկի
13,000
Էստրադիոլ հղիության ժամանակ
6,300
Հերպես վիրուս
6,000
Ուրեոպլազմոզ
6,000
Սեռական ճանապարհով փոխանցվող 12 ինֆեկցիա
25,000
Մարդու պապիլոմա վիրուս 16,18, 31, 33, 35, 39, 45, 51, 52, 56, 58, 59
10,000
Միկոպլազմա
6,000
ֆոլիկուլ խթանող հորմոն FSH
6,300
Լյուտեինացնող հորմոն LH
6,300
Հղիության հետ զուգակցված պլազմայի-սպիտակուց PAPP-A
8,800
Արգանդի հավելյալ խոռոչների ռենտգեն հետազոտություն
10,000
Խորհուրդներ հետազոտություններից առաջ
Ինչպես նախապատրաստվել գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտությանը
Գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտությունը փոքր կոնքի օրգանների ախտորոշիչ մեթոդ է, որը թույլ է տալիս ստանալ ներքին օրգանների հստակ պատկեր և բացահայտել խնդիրները՝ վաղ փուլերից։ Գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտությունն անցավ է, արագ է իրականացվում (10-15 րոպե) և առավելագույն տեղեկատվություն է տալիս կնոջ վերարտադրողական օրգանների վիճակի մասին։
Գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտությունը հիմնականում կատարվում է դաշտանային ցիկլի 5-8-րդ օրը: Իսկ ցիկլի մյուս օրերին նշանակվող հետազոտությունների վերաբերյալ հարցերը քննարկել բուժող բժշկի հետ:
Գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտությունը կատարվում է 3 եղանակով
- տրանսաբդոմինալ (որովայնային)
- տրանսվագինալ (հեշտոցային)
- տրանսռեկտալ (ուղիղ աղիքով)
Տրանսաբդոմինալ (որովայնային) և տրանսռեկտալ (ուղիղ աղիով) եղանակներով կատարվող ուլտրաձայնային հետազոտություններն առավելապես իրականցվում են այն դեպքերում, երբ կինը չի ապրում սեռական կյանքով:
Սեռական կյանքով ապրող կանանց ցուցվում է տրանսվագինալ (հեշտոցային) ուլտրաձայնային հետազոտություն:
- Ուլտրաձայնային որովայնային (տրանսաբդոմինալ) հետազոտության համար անհրաժեշտ է
- երկու ժամ առաջ 1 լիտր ջուր խմել
- ներկայանալ լիքը միզապարկով
Ուլտրաձայնային հեշտոցային (տրանսվագինալ) հետազոտությանն անհրաժեշտ է ներկայանալ դատարկ միզապարկով
Ուղիղ աղու միջոցով (տրանսռեկտալ) կատարվող ուլտրաձայնային հետազոտությանն անհրաժեշտ է ներկայանալ դատարկ աղիներով:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը ուլտրաձայնային հետազոտություններն իրականացվում են General Electric Voluson ուլտարձայնային վերջին սերնդի սարքավորումներով` E8, E10 և E 22 էքսպերտ դասի սարքավորումներով: Ուլտրաձայնային այս համակարգերը մեկտեղում են առաջադեմ բոլոր տեխնոլոգիաները, ապահովում են պատկերի գերազանց որակ, օժտված են բարձր ինֆորմատիվությամբ: