«Էրեբունի» ԲԿ ծննդատան պրեմիում դասի հիվանդասենյակները նախատեսված են գինեկոլոգհիական խնդիրներով կանանց, հղիների և ծննդկանների համար: Հիվանդասենյակներում ստեղծված են կանանց համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Այստեղ տրամադրվում է երեքանգամյա առողջ սնունդ, կանայք գտնվում են բժիշկների, բուժքույրերի և մայրապետերի շուրջօրյա հսկողության և խնամքի ներքո: Պրեմիում դասի հիվանդասենյակներում հնարավոր է հարազատների և մտերիմների շուրջօրյա ներկայությունը: Բարձր հարմարավետությամբ հիվանդասենյակները կահավորված են կանանց, ինչպես նաև նորածինների հարմարավետ կեցության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Բոլոր հիվանդասենյակներում առկա են անհատական զուգարան, ցնցուղ, ծննդկանների համար հատուկ բժշկական մահճակալներ, երեխայի համար մահճակալներ, երեխային բարուրելու սեղան: Այս ամենը հնարավորություն է տալիս հնարավորինը հարմարավետ դարձնել ծննդատանը գտնվելու ժամանակահատվածը: Ապահովված են նաև մոր և նորածնի համատեղ կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, նրանք գտնվում են մանկաբարձների և նեոնատոլոգների շուրջօրյա հսկողության տակ: Անհրաժեշտության դեպքում անմիջապես կազմակերպվում է նեղ մասնագետների խորհրդատվություն:Ամեն օր ծննդկանների հետ իրականացվում է նորածինների խնամքի, հետծննդյան շրջանում հիգիենայի պահպանման ուսուցում, անհրաժեշտության դեպքում՝ որակյալ հոգեբանական և իրավաբանական օգնություն:
Գնացանկ
Հիվանդասենյակ 301
30,000