Կենսագրություն
Հարություն Մաքսիմի Քուշկյանը ծնվել է 1956 թվականի ապրիլի 14-ին, Երևանում:
1963-1973 թվականներին ուսանել է Ա.Ս.Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում:
1973-1980թթ. սովորել Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում:
Ինտերնատուրան անցել է Երևանի Շտապօգնության 2-րդ հիվանդանոցում 1980-1981 թվականներին:
Մինչև 1984 թվականն Աշտարակի Կենտրոնական շրջանային հիվանդանոցում որպես շտապօգնության բժիշկ է աշխատել:
1984-1985թթ. Երևանի Շտապօգնության 2-րդ հիվանդանոցի կրծքային վիրաբուժության բաժանմունքում աշխատել է որպես բժիշկ-օրդինատոր:
1986 թվականին եղել է Էրեբունի հիվանդանոցի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի վարիչը, իսկ 1990-1992 թվականներին գլխավոր բժիշկը:
1992 թվականին հիմնադրել և մինչև 2007 թվականը ղեկավարել է «Էրեբունի» բժշկական կենտրոնը:
1995-1996 թվականներին ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, իսկ 1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է եղել:
2002 թվականին հիմնադրել է «Նաիրի» բժշկական կենտրոնը և մինչև 2007-ը գլխավորել է այն:
2003թ-ից ՀՀ ԱՆԱռողջապահության ազգային ինստիտուտ էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչ:
2005 թվականից նախագահել է ՀՀ օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովը:
2007-2012թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարարը:
2014-2016 թվականներին եղել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարը:
Գիտական գործունեություն
1988թ. թեկնածուական թեզ` «Դիֆուզ տոքսիկ խպիպի վիրաբուժական բուժումն իմունամոդուլյատորների կիրառմամբ» թեմայով
1993թ.դոկտորական թեզ` «Սրտի ֆունկցիայի և իմունային համակարգի կորեկցիան վահանաձև գեղձի որոշ հիվանդությունների ժամանակ» թեմայով
1993թ. Երևանի պետական բժշկական համալսարանի № 1 վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր
2000թ. «Էրեբունի բժշկական լրատու» գիտաբժշկական հանդես` հրատարակչական կոլեգիայի նահագահ
2003թ. Երևանի պետական բժշկական համալսարանի գիտխորհուրդը շնորհել է պրոֆեսորի գիտական կոչում
Գիտական աստիճանը
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էնդոկրին վիրաբույժ
57 գիտական աշխատություն, 2 մենագրություն, 3 նորարարական և նորամուծական առաջարկություն
Վերապատրաստումներ
1985թ. Մոսկվայի Էնդոկրինոլոգիայի և հորմոնների քիմիայի ինստիտուտ
1990թ. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի համալսարան UCLA
1993թ. ԱՄՆ Հարվարդի բժշկական համալսարանի Բոստոնի Բեթ Իսրայել բժշկական կենտրոն
1999թ. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի համալսարան UCLA
Պարգևներ
2004թ. Ֆ.Նանսենի անվան շքանշան
2005թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի Մ.Հերացու շքանշան
2005թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ազգաբնակչության առողջապահության կազմակերպման գործունեության համար
2006թ. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Մ.Հերացու անվան պետական մեդալ
2015թ. ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
2016թ. ԱՀ վարչապետ Արայիկ Հարութունյանի կողմից Վարչապետի հուշամեդալ
2016թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան
Համագործակցություն
Ռուսաստանի Դաշնություն
Էնդոկրինոլոգիայի և հորմոնների քիմիայի ինստիտուտ
Ֆրանսիայի Հանրապետություն
Ֆրանսիայի հայ բժիշկների միություն (UMAF)
Հենրի Մոնդոր հոսպիտալ
«Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամ
Գերմանիայի Դաշնություն
Սիմենս կազմակերպություն, Հոմեոպաթիայի կլասիկ դպրոց
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԱՄՆ ՄԶԳ (USAID) Ամերիկյան ՄԱՄ (AIHA) Միացյալ հայկական հիմնարամ (United Armenian Fund)
Հարվարդի բժշկական համալսարան, Բոստոնի Բեթ Իսրայել բժշկական կենտրոն
Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի բժշկական կենտրոն
Թոմաս Ջեֆերսոնի համալսարան, Ուլտրաձայնային գիտահետազոտական և կրթական ինստիտուտ
Անդամակցություն
Հայկական վիրաբուժության XXI պրոֆեսիոնալների միության իսկական անդամ
ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ
Օլիմպիական կոմիտեի անդամ
Ամուսնացած է, ունի 3 աղջիկ և 6 թոռնիկ: